Armenian ARMSCII Armenian
Կ-240-29.07.2019-ԱՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՍԲ. ՀՈՎՀԱՆՆԵՍԻ, ՀՌՈԴՈՍԻ ԵՎ ՄԱԼԹԱՅԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԲԱՐԵԽՆԱՄ ՈՒԽՏԻ ՄԻՋԵՎ» ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2018 թվականի ապրիլի 5-ին ստորագրված  ««Հայաստանի Հանրապետության եւ Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի եւ Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի միջեւ» համագործակցության համաձայնագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՍԲ. ՀՈՎՀԱՆՆԵՍԻ, ՀՌՈԴՈՍԻ ԵՎ ՄԱԼԹԱՅԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԲԱՐԵԽՆԱՄ ՈՒԽՏԻ ՄԻՋԵՎ» ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության եւ Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի եւ Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի միջեւ» համագործակցության համաձայնագրի դրույթները չեն հակասում Հայաստանի Հանրապետության գործող օրենքներին:

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՍԲ. ՀՈՎՀԱՆՆԵՍԻ, ՀՌՈԴՈՍԻ ԵՎ ՄԱԼԹԱՅԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԲԱՐԵԽՆԱՄ ՈՒԽՏԻ ՄԻՋԵՎ» ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության եւ Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի եւ Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի միջեւ» համագործակցության համաձայնագրի վավերացման առնչությամբ չեն առաջանում օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՍԲ. ՀՈՎՀԱՆՆԵՍԻ, ՀՌՈԴՈՍԻ ԵՎ ՄԱԼԹԱՅԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԲԱՐԵԽՆԱՄ ՈՒԽՏԻ ՄԻՋԵՎ» ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության եւ Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի եւ Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի միջեւ» համագործակցության համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2018թ. ապրիլի 5-ին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից:

Համաձայնագրի նպատակն է ձեւավորել համագործակցության ընդհանուր շրջանակ եւ սահմանել ուղենիշեր Կողմերի միջեւ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքում Մալթայի ինքնիշխան ուխտի կողմից իրականացվող՝ հիվանդների խնամակալության, սոցիալական եւ առողջապահական գործողությունների խթանմանը՝ Կողմերի օրենքների, ներքին կանոնակարգերի, համապատասխան քաղաքականության համաձայն, հավասարության եւ ինքնիշխան փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա:

Համաձայնագրի նպատակներով Մալթայի ինքնիշխան ուխտը Հայաստանի Հանրապետությունում իր գործողություններն իրականացնում է անմիջականորեն կամ իր Նշանակված կազմակերպությունների միջոցով: Նշանակված կազմակերպությունները Մալթայի ինքնիշխան ուխտին ենթակա կազմակերպություններ են, ինչպիսիք են հիմնադրամները, օգնության ծառայությունները, ազգային ընկերությունները կամ Մալթայի ինքնիշխան ուխտի հետ կապված եւ նրա գործունեության իրականացման համար ստեղծված այլ հաստատություն:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ համաձայնագրի 3-րդ հոդվածի 6-րդ կետով Հայաստանի Հանրապետության համար առկա են ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ եկամուտների նվազեցման մասով:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը ենթակա պետական գույքի կառավարման կոմիտեն հայտնել է, որ Համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնել է, որ համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր եւ միաժամանակ գտնում է, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի դրույթների հիմքով:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ներպետական օրենսդրությամբ նախատեսված՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով Կողմերի կողմից ստանալու օրվանից երեսուն օր հետո:

2019թ. մարտի 12-ի դրությամբ Մալթայի ինքնիշխան ուխտի կողմից չի ստացվել ծանուցում՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

Ելնելով վերոգրյալից եւ առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի դրույթների հիմքով՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ վերոհիշյալ Համաձայնագիրը ենթակա է վավերացման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության եւ  Երուսաղեմի ՍԲ. Հովհաննեսի, Հռոդոսի եւ Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի միջեւ» համագործակցության համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Հայաստանի Հանրապետության եւ  Երուսաղեմի ՍԲ. Հովհաննեսի, Հռոդոսի եւ Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի միջեւ» համագործակցության համաձայնագրի 3-րդ հոդվածի 6-րդ կետով Հայաստանի Հանրապետության համար առկա են ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ եկամուտների նվազեցման մասով:
 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

29 մարտի 2019 թվականի  N  303    - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՍԲ. ՀՈՎՀԱՆՆԵՍԻ, ՀՌՈԴՈՍԻ ԵՎ ՄԱԼԹԱՅԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԲԱՐԵԽՆԱՄ ՈՒԽՏԻ ՄԻՋԵՎ» ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ 2018 թվականի ապրիլի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի եւ Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի միջեւ» համագործակցության համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից համաձայնագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. ապրիլի 3
Երեւան