Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-253-13.08.2019-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-211-Ն անտառային օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1. դ) կետում «անտառավերականգնման» բառից հետո լրացնել «միջանկյալ (մատղաշ, միջահասակ անտառտնկարկներում եւ արտադրական նշանակության հասուն անտառներում)» բառերը,

2. դ) կետում «խնամքի, սանիտարական» բառերից հետո լրացնել «անտառավերականգնման կամավոր ընտրողական» բառերը,

3. զ) կետում «անտառավերականգնման» բառից հետո լրացնել «միջանկյալ (մատղաշ, միջահասակ անտառտնկարկներում եւ արտադրական նշանակության հասուն անտառներում)» բառերը,

4. զ) կետում «խնամքի, սանիտարական» բառերից հետո լրացնել «,անտառավերականգնման կամավոր ընտրողական» բառերը

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության Անտառային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Արման Աբովյան)

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Կանխավ շնորհակալ եմ:

Հարգանքով՝

Արման Աբովյան

Դավիթ Մանուկյան

Հրանտ Մադաթյան

Էդուարդ Բաբայան