Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-262-28.08.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 05-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 305-րդ հոդվածում «գործարքն անվավեր է» բառերը փոխարինել «գործարքը վիճահարույց է» բառով:

Հոդված 2.

Օրենսգրքի 970-րդ հոդվածի՝

1) Վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

«Համալիր թույլտվության պայմանագրի ձեւը եւ արտոնագրային օրենսդրությամբ պահպանվող օբյեկտի օգտագործման վերաբերյալ համալիր թույլտվության պայմանագրից ծագող իրավունքների գրանցումը»,

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,

3) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3.  Համալիր թույլտվության պայմանագրով նախատեսված՝ իրավատիրոջը պատկանող բացառիկ իրավունքների համալիրը ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու  իրավունքների տրամադրումը, ինչպես նաեւ այդ իրավունքների դադարումը ենթակա են գրանցման արտոնագրերի ու ապրանքային նշանների գրանցում իրականացնող լիազորված պետական մարմնում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Համալիր թույլտվության պայմանագրի կողմերը երրորդ անձանց հետ հարաբերություններում իրավունք ունեն պայմանագիրը վկայակոչել միայն դրանից ծագող իրավունքները սույն մասով նախատեսված կարգով գրանցելուց հետո:»:

Հոդված 3.

Օրենսգրքի 973-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1) ապահովել համալիր թույլտվության պայմանագրից ծագող իրավունքների տրամադրման պետական գրանցումը (970-րդ հոդվածի 3-րդ մաս).»:

Հոդված 4.

Օրենսգրքի 978-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում «970 հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով» բառերը փոխարինել «970-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերով:

Հոդված 5.

Օրենսգրքի 979-րդ հոդվածի 2-րդ մասում «970 հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով» բառերը փոխարինել «970-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերով:

Հոդված 6.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է համալիր թույլտվության պայմանագրով նախատեսված՝ իրավատիրոջը պատկանող բացառիկ իրավունքների համալիրը ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու  իրավունքների տրամադրման, ինչպես նաեւ համալիր թույլտվության պայմանագրի լուծման պետական գրանցման կարգը:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ


Տեղեկանք գործող օրենքի փոփողվող հեդվածների վերաբերյալ


ՈՐՈՇՈւՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի օգոստոսի ___-ի նիստում

ՈՐՈՇԵՑ

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
 
 
 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապե-տության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Փաթեթին կից ներկայացվում են՝

- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,

- դրա ընդունման հիմնավորումը,

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում են օրենսգրքի համապատասխան հոդվածներում առաջարկվող փոփոխությունները:

Նախագծի հիմնական զեկուցողն է պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ 08 թերթ:
 

Հարգանքով՝                                                    ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ