Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-095-08.04.2019,05.09.2019-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության  2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2582 հոդվածով՝

Հոդված 2582 . Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը

1. Տնային եւ անտուն, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների կամ գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակելու, հրազենով կրակելու միջոցով, կենդանու կյանքի ընդհատումը թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկահանումը, անդամահատումը կամ դիազերծումը, ողջ վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտերի կազմակերպումը եւ իրականացումը, անտուն կենդանիների այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը, ինչպես նաեւ կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումների իրականացումը եւ այլ դաժան վերաբերմունքը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ  ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2.Նույն արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) առանձին դաժանությամբ,

3) մանկահասակի ներկայությամբ,

4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածով՝

Տնային կենդանիներ են՝

1) կենդանական աշխարհի վայրի եւ ոչ վայրի տեսակների առանձնյակները, որոնք պահվում են տնային պայմաններում, որոնց տեղաշարժը սահմանափակված է որոշակի տարածքով եւ որոնց կենսաապահովումն իրականացնում է տիրապետող, տնօրինող եւ  (կամ) օգտագործող ֆիզիկական կամ իրավաբանական անձը,

2) «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով նախատեսված տնային կենդանիները:

3) Անտուն կենդանիներ են կենդանական աշխարհի ոչ վայրի տեսակների առանձնյակները, որոնք չունեն տիրապետող, տնորինող, եւ (կամ) օգտագործող ֆիզիկական կամ իրավաբանական անձ:

4) Ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիներ են կենդանական աշխարհի վայրի եւ ոչ վայրի տեսակների առանձնյակները, որոնք պահվում են կենդանաբանական այգիներում, օգտագործվում են կրկեսներում, սպորտային եւ ժամանցային միջոցառումներում,մրցույթներում, ցուցահանդեսներում, լուսանկարվելու եւ նկարահանումների համար:

5) Ծառայողական նշանակության կենդանիներն են կենդանական աշխարհի ոչ վայրի տեսակների առանձնյակները, որոնք օգտագործվում են նպատակային նշանակության գործողությունների եւ ծառայողական նպատակների համար:

6) Գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանիներն են կենդանական աշխարհի ոչ վայրի տեսակների առանձնյակները,որոնք օօգտագործվում են ուսումնական եւ գիտահետազոտական փորձարկումներ իրականացնելու նպատակով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 


Տեղեկանք
 

Ամփոփաթերթ