Armenian ARMSCII Armenian
Պ-166-29.05.2019,06.09.2019-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 15.2-րդ հոդվածում՝

ա) երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ` կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ, բաղնիք, շոգեբաղնիք, սաունա, մերսման սրահ  (բացառությամբ բուժական մերսման սրահների)

բ) ութերորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր իններորդ պարբերությամբ`

մերսման սրահ` սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ մկանային լարվածությունը թուլացնելու նպատակով մերոսողի ձեռքերի կամ հատուկ սարքերի միջոցով մեխանիկական եւ չափավոր ազդեցություն է ներգործվում մարդու մարմնի վրա:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 26.09.2019 թվականին: