Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-037-06.03.2019,06.09.2019-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 177-րդ հոդվածում՝

1. 1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Գողությունը, որը կատարվել է զգալի չափերով`».

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-րդ մաս.

«1.1. Անձի մոտ գտնվող իրերի գողությունը, ինչպես նաեւ գողությունը, որը կատարվել է անձի մոտ գտնվող կամ նրա կողմից կրվող հագուստից, այդ թվում՝ գրպանից, պայուսակից կամ անձի մոտ գտնվող այլ առարկայից՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:».

3. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ մաս.

«5.Գողություն է համարվում ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ