Armenian ARMSCII Armenian
Կ-2894-20.09.2019-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)  47.7-րդ հոդվածում.

1) վերնագրից հանել «եւ ծխախոտի» բառերը.

2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը»:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 47.15-րդ, 47.16-րդ, 47.17-րդ հոդվածներով.

«Հոդված 47.15. Ծխախոտային  արտադրատեսակների,  դրանց պատկանելիքների,  ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների), ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ներառյալ դրանց օգտագործման գովազդի, հովանավորության եւ իրացման (վաճառքի)  խթանման արգելքին ու սահմանափակումներին ներկայացվող պահանջներ խախտելը

1. Գովազդատուի կողմից ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների), ծխախոտային արտադրատեսակների նմանակների  կամ դրանց օգտագործման գովազդը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից  ութհարյուրապատիկի  չափով:

2. Այլ ապրանքների կամ աշխատանքների կամ ծառայությունների գովազդում խոսքի կամ ձայնի կամ պատկերի միջոցով ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքներ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների օգտագործման ներկայացումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից  ութհարյուրապատիկի  չափով:

3. Այլ ապրանքների կամ աշխատանքների կամ ծառայությունների գովազդում ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների հիշատակումը կամ դրանց ներառումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից  ութհարյուրապատիկի  չափով:

4. Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների նմուշների անվճար իրացումը ծխախոտային արտադրատեսակներ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ արտադրողների, դրանց ներկայացուցիչների կամ իրացնողների կողմից՝

առաջացնում է տուգանքի նշանակում այն իրացնող անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

5. Ծխախոտային  արտադրատեսակների  կամ  ծխախոտային արտադրատեսակների փոխարինչների հովանավորությունը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի  չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնակիի չափով:

6. Ծխախոտային արտադրատեսակի նմանակ հանդիսացող խաղալիքների կամ սննդամթերքի արտադրությունը կամ ներմուծումը կամ իրացումը

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի  չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնակիի չափով:

7. Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ  ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում (ներառյալ վաճառասրահներում)՝ դրանց (այդ թվում դրանց դատարկ տուփերի, բոքսերի, բլոկների, մեծացրած տուփերի, ապրանքային նշանը իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների սպառողի համար տեսանելի վայրում տեղադրելը կամ ցուցադրելը

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի  հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնակիի չափով:

8. Հայաստանի Հանրապետությունում արտադրված, երեխաների համար նախատեսված տեսաձայնային ստեղծագործություններում (հեռուստատեսային ֆիլմեր, տեսաֆիլմեր, թատերական ներկայացումներ, հեռուստատեսության, ռադիո կամ ինտերնետի միջոցով հեռարձակվող) ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ դրանց օգտագործման պատկերումը

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի  հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնակիի չափով:

9. Հեռարձակողի կողմից  ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների  փոխարինիչների օգտագործման վնասակարության վերաբերյալ տեղեկատվությունը օրենքով սահմանված կարգով եւ եղանակով չհաղորդելը ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների տեսա կամ ձայնային պատկերում պարունակող տեսաձայնային ստեղծագործություններ (հեռուստատեսային ֆիլմեր, տեսաֆիլմեր,  հեռուստատեսության, ռադիո կամ ինտերնետի միջոցով հեռարձակվող) հեռարձակելիս

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի  հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում

առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնակիի չափով:

10. Սույն հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի չափերի կրկնապատիկի չափով:

Հոդված 47.16. Ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ներմուծման կամ իրացման կամ արտադրությանը ներկայացվող ընդհանուր պահանջները խախտելը

1. Հայաստանի Հանրապետությունում  կառավարության կողմից անվտանգության տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների  կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրությունը կամ ներմուծումը կամ իրացումը

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչեւ իննհարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մինչեւ հաջորդ ստուգումը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնակիի չափով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ծխախոտային արտադրատեսակի ծխում նիկոտինի եւ խեժի թույլատրելի  պարունակությունը գերազանցող ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը կամ  ներմուծումը կամ իրացումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից ութհարյուրապատիկի  չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնակիի չափով:

Հոդված 47.17.  Առողջության վրա բացասական ազդեցության վերաբերյալ տեղեկատվության ապահովման մասով ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների փաթեթավորմանը եւ մակնշմանը ներկայացվող  պահանջները խախտելը

1. Ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների փաթեթավորման կամ մակնշմանը  ներկայացվող օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված անվտանգության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկից հինգհարյուրապատիկի  չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնակիի չափով:»:

Հոդված  3. Օրենսգրքի 135.1-րդ եւ 135.2-րդ հոդվածներ շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 135.1. Տրանսպորտում, օդանավակայաններում, հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը

1. Հասարակական՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում, թեթեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլներում, օդային, վերգետնյա էլեկտրական տրանսպորտում, մետրոպոլիտենում,  ջրային եւ երկաթուղային տրանսպորտում, բացառությամբ ջրային եւ երկաթուղային տրանսպորտում առանձնացված հատուկ տարածքների, օդանավակայաններում, բացառությամբ դրանցում առանձնացված հատուկ տարածքների, հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Հոդված 135.2.  Մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում ծխախոտային արտադրատեսակների կամ  ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը

1. Մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Հոդված 4. Օրենսգրքի հոդված 158-ում  18-րդ մասից հանել «ծխախոտ», իսկ 19-րդ մասից «ծխախոտի» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 173.1-րդ, 173.2-րդ եւ 173.3-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 173.1. Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, բացառությամբ բժշկական նպատակներով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ  ծխախոտային արտադրատեսակների նմանակների  վաճառքի կանոնները կամ արգելքները խախտելը

1. Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, բացառությամբ բժշկական նպատակներով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ  ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի կանոնների խախտումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի  չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի  չափով:

2. Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքը կամ որեւէ այլ եղանակով իրացումը 18 տարին չլրացած անձանց՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի  չափով:

3. 18 տարին չլրացած անձանց ծխախոտային արտադրատեսակների դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառելու կամ որեւէ այլ եղանակով իրացնելու մեջ ներգրավելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի  չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ կիրառված վարչական տույժի կրկնակիի չափով:

4. Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների, կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքը կամ որեւէ այլ եղանակով իրացումն ինքնասպասարկմամբ (ինքնուրույնաբար ընտրելու  եւ մինչեւ վճարման համար նախատեսված վայր հասցնելու եղանակով)

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:

5. Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքը կամ որեւէ այլ եղանակով իրացումը ավտոմատների  կամ մեխանիկական սարքավորումների միջոցներով՝

առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի երկուհարյուրհիսնապատիկի չափով:

6. Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքն իրականացնելիս որեւէ զեղչի կիրառումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

7. Ծխախոտային արտադրատեսակի մանրածախ վաճառքը կամ որեւէ այլ եղանակով իրացումը բաց տուփով կամ տուփում արտադրողի կողմից  հավաստված արտադրանքի թվից ավելի կամ պակաս լինելու դեպքում կամ սիգարետի հատով վաճառքը կամ որեւէ այլ եղանակով հատով իրացումը կամ ամբողջություն կազմող փաթեթում ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի վաճառքը կամ որեւէ այլ եղանակով իրացումը սննդամթերքի կամ ոչ պարենային ապրանքների հետ

առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի  չափով:

8. Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների  վաճառքը կամ որեւէ այլ եղանակով իրացումը օրենքով արգելված տարածքներում կամ հաստատություններում

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի  նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից  երկուհարյուրհիսնապատիկի  չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ կիրառված վարչական տույժի կրկնակիի չափով:

Հոդված 173.2. Ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների օգտագործման կամ դրանց օգտագործման  սահմանափակման արգելքը խախտելը

1. Օրենքով սահմանված ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների օգտագործման կամ օգտագործման  սահմանափակման արգելքը խախտելը, բացառությամբ սույն օրենսգրքի 135.1, 135.2 հոդվածների

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձի նկատմամբ՝ հիսունապատիկի չափով:

Նույն արարքն այն պաշտոնատար անձի կողմից կատարելը, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված վարչական տույժի կրկնակիի չափով:

Հոդված 173.3. Ծխախոտային արտադրատեսակների,  ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման սահմանափակումների ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը

1. Օրենքով նախատեսված դեպքերում հաստատությունների կամ հիմնարկների կամ վայրերի կամ տարածքների տեսանելի հատվածներում  ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման  արգելքի մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակների բացակայությունը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն այն անձի կողմից կրկին կատարելը, որը նշված խախտումների համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի  նշանակում՝  տվյալ  արարքի  համար  սույն հոդվածով նախատեսված տուգանքի կրկնակիի չափով:»

Հոդված 6. Օրենսգրքի 230-րդ հոդվածում՝

1) «45-47.13-րդ» բառերից հետո լրացնել «47.15-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ,  7-րդ, 8-րդ, 9-րդ մասերով» բառերը,

2) «158-րդ հոդվածի 19-րդ մասով,» բառերից հետո լրացնել «173.1-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի 234-րդ հոդվածում «սույն օրենսգրքի» բառերից հետո լրացնել «47.15-րդ հոդվածի 6-րդ մասով,» բառերը:

Հոդված 8. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածի առաջին մասում՝

1) «Սույն օրենսգրքի» բառերից  հետո լրացնել «47.15-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերով,  47.16-րդ հոդվածով, 47.17-րդ հոդվածով» բառերը.

2) «եւ 26-րդ մասերով,» բառերից հետո «173.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ  մասերով,» բառերը:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ՝

1) սույն օրենքի 2-րդ հոդվածով՝

ա. նոր խմբագրությամբ շարադրվող 47.15-րդ հոդվածի 7-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից.

բ. լրացվող 47.17-րդ հոդվածի կիրառման ոլորտն ընդգրկող «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով  սահմանված    ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների  փաթեթավորմանը եւ մակնշմանը ներկայացվող պահանջների, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից եւ 4-րդ հոդվածի 1-ին մասով  սահմանված    նախազգուշացման տեքստերի 50 տոկոսից ոչ պակաս լինելու նորմի, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից.

գ. 4-րդ հոդվածի 4-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից.

2) սույն օրենքի 5-րդ հոդվածով փոփոխվող 173.1 հոդվածի 1-ին մասի կիրառման ոլորտն ընդգրկող «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ մասի 1-3 կետերով նախատեսված շենքների մուտքերից ուղիղ գծով սահմանված հեռավորության վրա իրացման արգելքը սահմանող նորմերի, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ կետերի, որոնք ուժի մեջ են սույն օրենքի պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո.

3) սույն օրենքի 5-րդ հոդվածով փոփոխվող 173.2 հոդվածի  կիրառման ոլորտն ընդգրկող «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝

ա. «ը» ենթակետով սահմանված փակ տարածքներում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումն արգելող նորմերի, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մարտի 15-ից,

բ. «ը» ենթակետով սահմանված կիսափակ տարածքներում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումն արգելող նորմերի, որոնք ուժի մեջ են մտնում 2024 թվականի մայիսի 1-ից.

4) սույն օրենքի 5-րդ հոդվածով փոփոխվող 173.2 հոդվածի  կիրառման ոլորտն ընդգրկող «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «թ» ենթակետի, 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2020 թվականի մայիսի 1-ից: