Armenian ARMSCII Armenian
Պ-148-22.05.2019,27.09.2019-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» 2003 թվականի դեկտեմբերի  17-ի ՀՕ-66 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում «55000 դրամ» բառերը փոխարինել  «68000 դրամ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 2.  Գործավարձով  եւ  ժամավճարով  վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել՝

1) աշխատաժամանակի նորմալ տեւողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝  405 դրամ.

2) աշխատաժամանակի կրճատ տեւողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)՝  454 դրամ.

3) աշխատաժամանակի կրճատ տեւողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 680 դրամ:»:

Հոդված 3. Սույն Oրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ին: