Armenian ARMSCII Armenian
Պ-3241-23.10.2019-ՏՏԳԲ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետեւ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 25.1-րդ, 25.2-րդ եւ 25.3-րդ կետերով.

«25.1) սահմանում է շրջիկ առեւտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները եւ վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների տեսակները, շրջիկ առեւտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները եւ գործունեության իրականացման  ժամերը.

25.2) սահմանում է շրջիկ առեւտրի կետերի կամ տրանսպորտային միջոցների հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը եւ շրջիկ առեւտրի կետերի կամ տրանսպորտային միջոցների հատուկ տարածք տեղափոխման եւ պահպանման համար վճարների չափը.

25.3) սահմանում է Երեւան քաղաքի վարչական տարածքում գտնվող պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ եւ այլ տարածքներ) շրջածախ առեւտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, շրջածախ առեւտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները եւ շրջածախ առեւտրի իրականացման թույլատրելի վայրերը»:

Հոդված 2. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 4.3-րդ, 4.4-րդ եւ 4.5-րդ կետերով.

«4.3) սահմանված կարգով տալիս է Երեւան քաղաքում շրջիկ առեւտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման թույլտվություն.

4.4) սահմանում է շրջիկ առեւտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերը գծանշման եւ նշանով կահավորման կարգը.

4.5) սահմանված կարգով տալիս է Երեւանում շրջածախ առեւտուր իրականացնելու թույլտվություն»: