Armenian ARMSCII Armenian
Կ-3313-29.10.2019-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 35-րդ հոդվածի 1-ին մասում «համաձայն» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:» բառերը:

Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածում՝

 1) 2-րդ մասի աղյուսակի 3-րդ՝ «Առողջապահության բնագավառ» բաժնի 3-րդ կետի 2-րդ սյունակից հանել «Կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից» բառերը.

 2) 11-րդ մասում լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն հոդվածի աղյուսակի 3-րդ՝ «Առողջապահության բնագավառ» բաժնի 3-րդ կետով նախատեսված բժշկական օգնության եւ սպասարկման այն տեսակները, որոնք բժշկական օգնության եւ սպասարկման բնույթին եւ առանձնահատկություններին համապատասխան կարող են իրականացվել նաեւ լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրից դուրս, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: