Armenian ARMSCII Armenian
Կ-1884-14.06.2019,11.11.2019-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք). Օրենսգրքի 127-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետը «դատարանին» բառից հետո լրացնել «կամ ենթակա է քննության սնանկության դատարանում» բառերով.

2) 5-րդ մասում «1-ին եւ 12-րդ կետերով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել «12-րդ կետով նախատեսված դեպքի» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: