Armenian ARMSCII Armenian
Կ-0021-14.06.2012-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (շարադրված նոր խմբագրմամբ 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-247-Ն օրենքով) 24-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 3-րդ կետից հանել «, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)» բառերը.

2)  2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) իրավաբանական անձանց դեպքում` նաեւ պետական գրանցման համարը:».

3) 3-րդ մասի 1-ին կետից հանել «, իuկ իրավաբանական անձանց դեպքում` իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի եւ կանոնադրության` իրավաբանական անձի իրավաuու մարմնի հաuտատած պատճենները» բառերը:

Հոդված 2. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի մարտի 19-ի ՀՕ-148-Ն օրենքն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում  2012 թվականի հուլիսի 27-ին: