Armenian ARMSCII Armenian
Պ-2933-24.09.2019-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 8.1-ին կետով.

«8.1) համայնքի ղեկավարի ներկայացմամբ ընդունում է տեղական հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման ծախսերի ֆինանսավորման մասին որոշում.»

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 14-ին մասը լրացնել նոր 12.2-րդ կետով.

«12.2) ավագանու հաստատմանն է ներկայացնում տեղական հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման ծախսերի ֆինանսավորման մասին որոշման նախագիծ.»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: