Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-29255-23.09.2019,03.12.2019-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-336-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «դատարանի» բառը փոխարինել «դատավորի» բառով:

2) 2-րդ մասից հետո լրացնել նոր 3-րդ մաս.

«3.Դատական ծառայության պաշտոններն են՝ դատավորի օգնականի, դատավորի գործավարի եւ դատական նիստերի քարտուղարի պաշտոնները, ընդ որում՝ դատավորին կցված դատական ծառայության պաշտոններն են՝ դատավորի օգնականի եւ դատավորի գործավարի պաշտոնները»:

Հոդված 2. ՈՒժը կորցրած ճանաչել օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում ՝

1) ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 1-ին կետը.

2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասը:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասում «4-6» թվերը փոխարինել «5-7» թվերով.

2) ուժը կորցրած ճանաչել 4-րդ մասը.

3) 5-7-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Դատական ծառայության գլխավոր պաշտոնների անձնագրերը ներառում են հետեւյալ պահանջները.

1) բարձրագույն իրավաբանական կրթություն.

2) դատական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատական ծառայության ստաժ կամ դատական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ.

6. Դատական ծառայության առաջատար պաշտոնների անձնագրերը ներառում են հետեւյալ պահանջները.

1) բարձրագույն իրավաբանական կամ այլ մասնագիտական (եթե աշխատանքի բնույթն իրավաբանական չէ) կրթություն.

2) դատական ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ կամ դատական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ:

 7. Դատական ծառայության կրտսեր պաշտոնների անձնագրերը ներառում են առնվազն միջնակարգ կրթության պահանջ եւ աշխատանքային ստաժ չի պահանջվում:»:

Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի «հինգ» բառը փոխարինել «մեկ» բառով:

Հոդված 6. Անցումային դրույթներ

Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը դատական ծառայողի ծառայության ժամկետը օրենքով սահմանված կարգով երկարացված լինելու դեպքում դատական ծառայողը շարունակում է զբաղեցնել պաշտոնը մինչեւ ժամկետի ավարտը:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ