Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-29258-23.09.2019,03.12.2019-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ներքին աուդիտի մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-17-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի «պետական կառավարման» բառերը փոխարինել «պետական մարմիններ» բառերով, իսկ 18-րդ կետի «գ» ենթակետի «աշխատակազմի» բառը՝ «պետական մարմնի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «1. Ներքին աուդիտի համակարգը գործում է կազմակերպության ղեկավարի ենթակայությամբ: Ընդ որում՝

1) Հանրապետության Նախագահի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում ներքին աուդիտի համակարգը գործում է տվյալ մարմնի աշխատակազմի ղեկավարի ենթակայությամբ.

2) Անկախ պետական մարմիններում եւ ինքնավար մարմիններում ներքին աուդիտի համակարգը գործում է այդ կոլգիալ մարմնի ենթակայությամբ.

3) պետական կառավարման համակարգի մարմիններում ներքին աուդիտի համակարգը գործում է տվյալ մարմնի ղեկավարի ենթակայությամբ:»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը եւ ներքին աուդիտորները պետական մարմիններում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում համապատասխանաբար քաղաքացիական կամ համայնքային ծառայողներ են, իսկ պետական մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակա հիմնարկներում՝ պայմանագրային աշխատողներ, ովքեր ընդգրկված են սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ցանկում:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ