Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-29261-23.09.2019,03.12.2019-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Oրենսգիրք) 23-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետի «ծառայողներին» բառը փոխարինել «ծառայության մեջ գտնվողներին» բառերով, իսկ 3-րդ մասի «ծառայող հանդիսացող» բառերը՝ «ծառայության մեջ գտնվող» բառերով:

2) 3-րդ կետից հանել «քննչական մարմիններում,» բառերը, իսկ «զինծառայողներին» բառից հետո լրացնել «քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննչական մարմինների ղեկավարներ եւ ղեկավարների տեղակալներ, քննիչներ).» բառերով.

3) 8-րդ կետի «բանկի» բառից հետո լրացնել «նախագահին եւ» բառերով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետ.

«12) Բարձրագույն դատական խորհրդի անդամներին»

Հոդված 2. Օրենսգրքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի՝

1) 1-ին նախադասության մեջ ««Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին» բառերը փոխարինել «Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետական մարմնին» բառերով.

2) 2-րդ նախադասության մեջ ««Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը» բառերը փոխարինել «Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետական մարմինը» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1) 1-ին նախադասության մեջ «քաղաքացիական պաշտոն է» բառերը փոխարինել «ինքնավար պաշտոն է» բառերով.

2) 3-րդ նախադասության մեջ «Պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «եւ պետական ծառայության պաշտոններ» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ մասում, 41-րդ հոդվածի 2-րդ մասում «քննչական մարմիններում ծառայողները» բառերը փոխարինել «քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «Պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «եւ պետական ծառայության պաշտոններ» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 42-րդ եւ 43-րդ հոդվածների 3-րդ մասերի 4-րդ կետերում «հանձնաժողովի աշխատակազմում» բառերը փոխարինել «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կառուցվածքում» բառով:

Հոդված 7. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին պարբերությունում «աշխատակազմի ղեկավարը» բառերը փոխարինել «գլխավոր քարտուղարը» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 82-րդ հոդվածից հանել «քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողները,» բառերը, «ընտրական հանձնաժողովների անդամները» բառերից հետո լրացնել «, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության «ծառայող հանդիսացող» եւ 2-րդ պարբերության «ծառայողներ հանդիսացող» բառերը փոխարինել «ծառայության մեջ գտնվող» բառերով:

Հոդված 10. Օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ մասից եւ 126-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «քննչական կոմիտեի, հատուկ քննչական,» բառերը, «ընտրական հանձնաժողովների անդամները» բառերից հետո լրացնել «, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք» բառերով:

Հոդված 11. Օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունում «բացառությամբ քաղաքական» բառերից հետո լրացնել «, վարչական» բառով:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ