Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-29221-23.09.2019,03.12.2019-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» 2000 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ ՀՕ-97 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածում «Հանձնաժողովի աշխատակազմ» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Հանձնաժողով» բառով՝ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 40-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 7-րդ կետում «աշխատակազմի ընդհանուր» բառերը փոխարինել «Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողով պետական մարմնի» բառերով.

2) 1-ին մասի 8-րդ կետից հանել «աշխատակազմի» բառը:

Հոդված 4. Օրենքի 44-րդ հոդվածի՝

ա) 5-րդ մասում «աշխատակազմի ղեկավարը» բառերը փոխարինել «գլխավոր քարտուղարը» բառերով.

բ) 11-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հանձնաժողովի նիստերը արձանագրվում են».

գ) 11-րդ մասի 4-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հանձնաժողովում վարվում է Հանձնաժողովի որոշումների գրանցամատյան:»:

Հոդված 5. Օրենքի 45-րդ հոդվածի՝

1) վերնագրում «աշխատակազմը» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումները» բառերով.

2) 1-ին մասի 1-ին նախադասությունում «աշխատակազմի» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումների» բառերով.

3) 2-րդ մասից հանել «աշխատակազմի» բառը:

Հոդված 6. Օրենքի 45.1 հոդվածի 19-րդ մասում «Հանձնաժողովի աշխատակազմը» բառերը փոխարինել «Հանձնաժողովը՝ կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ