Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-29224-23.09.2019,03.12.2019-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» 1998 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՕ-265 օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի «է» ենթակետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքներով» բառով:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի «ե» ենթակետում «հանրապետական գործադիր, պետական կառավարման, տարածքային» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի, պետական կառավարման տարածքային» բառերով, իսկ «է» ենթակետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի՝

1) վերնագրում եւ 1-ին մասում «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով,

2) «դ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի`

1) «ե» ենթակետում «ներքին գործերի եւ ազգային անվտանգության բնագավառների հանրապետական գործադիր մարմինների» բառերը փոխարինել «ոստիկանության եւ ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի» բառերով,

2) «զ» ենթակետում «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով,

3) «ը» ենթակետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի «զ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում «Հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «Պետական կառավարման համակարգի» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ