Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Պ-020-11.07.2012-ԳԿ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասում «Կրթության մասին» բառերը փոխարինել «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» բառերով։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական ոչ առեւտրային կազմակերպություննների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Առաջարկության հեղինակը
Հոդվածը, կետը, ենթակետը
Առաջարկության բովանդակությունը
Առաջարկության վերաբերյալ հեղինակի եզրակացությունը
Կարինե Աճեմյան
ՀՀ կառավարություն
1-ին հոդված
«հետբուհական» բառից հետո լրացնել «մասնագիտական» բառը
Ընդունվել է
ՀՀ կառավարություն
1-ին հոդված
«մասի» բառը փոխարինել «մասում» բառով
Ընդունվել է
ՀՀ կառավարություն
2-րդ հոդված
«հրապարակմանը» բառը փոխարինել «հրապարակման օրվան» բառերով
Ընդունվել է