Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2921-23.09.2019,03.12.2019-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Պետական ծառայության պաշտոնը համարվում է առանձնահատկություն ունեցող, եթե այն չի ընդգրկվում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի եւ 24-րդ հոդվածի 3-րդ մասի «ծառայողները» բառից հետո լրացնել հետեւյալ բառերով` «, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների»:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «1) քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին եւ 2-րդ ենթախմբերի պաշտոնների համար հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` հինգ տարվա աշխատանքային ստաժ:

2) քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 3-րդ, 4-րդ եւ 5-րդ ենթախմբերի պաշտոնների համար` հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ.

3) քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 1-ին եւ 2-րդ ենթախմբերի պաշտոնների համար` հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.

4) քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 3-րդ, 4-րդ եւ 5-րդ ենթախմբերի պաշտոնների համար` հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:»:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մրցույթը կազմակերպում եւ անցկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:».

2) 5-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Հաշվեքննիչ պալատում գլխավոր քարտուղարի մրցույթը կազմակերպում եւ անցկացնում է Հաշվեքննիչ պալատը:»:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «թեստավորման փուլը,» բառերից հետո լրացնել «կամ թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցներից ոչ մեկը չի ներկայացել հարցազրույցի փուլին,» բառերով.

2) 2-րդ մասը «թեստավորման փուլը,» բառերից հետո լրացնել «կամ թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցներից ոչ մեկը չի ներկայացել հարցազրույցի փուլին,» բառերով.

3) 22-րդ մասը «Կառավարությունը» բառից հետո լրացնել «, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում` Մարդու իրավունքների պաշտպանը»:

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի «մասնագիտական բարձրագույն կրթության» բառերը փոխարինել «բարձրագույն մասնագիտական կրթության» բառերով, իսկ «հինգ թեկնածուները»` «հինգ թեկնածուն» բառերով:

Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «այդ պաշտոններն զբաղեցվում են» բառերը փոխարինել «քաղաքացիական ծառայության այդ պաշտոնների անձնագրերով նախատեսված գործառույթներն իրականացվում են» բառերով, իսկ «սույն օրենքի 12-րդ հոդվածի» եւ «մեկ այլ անձի» բառերից առաջ լրացնել «այդ պաշտոններն զբաղեցվում են» բառերը:

Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ տվյալ պաշտոնում ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ մեկ տարի ժամկետով` մեկ անգամ:»:

Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի «Վերապատրաստման» բառը փոխարինել «Մեկանգամյա վերապատրաստման» բառերով:

Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետի «աշխատավարձի» բառից առաջ լրացնել «հիմնական» բառը:

Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասի «սույն օրենքի 21-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված ժամկետից» բառերը փոխարինել «եզրակացությունը ստանալուց»:

Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածի`

1) 3-րդ մասի «աշխատողների» բառը փոխարինել «հաստիքների առավելագույն» բառերով.

2) 6-րդ մասում «վերակազմակերպումը» բառից հետո լրացնել «եւ (կամ) կառուցվածքային փոփոխությունը» բառերով.

3) 8-րդ եւ 9-րդ մասերում «վերակազմակերպումից» բառը փոխարինել «վերակազմակերպման» բառով:

Հոդված 13. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովը ձեւավորվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 14. Օրենքի 37-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 5-րդ կետում «140» բառը փոխարինել «80» բառով.

2) 5-րդ մասի «ուշ» բառը փոխարինել «շուտ» բառով:

Հոդված 15. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի «Կառավարություն» բառը հանել:

Հոդված 16. Օրենքի 39-րդ հոդվածում`

1) 4-րդ մասից հանել «քաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմի ղեկավարը,» բառերը.

2) 5-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սույն օրենքով սահմանված գլխավոր քարտուղարի լիազորությունները իրականացնում է Մարդու իրավունքների պաշտպանը:»:

Հոդված 17. Օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասում`

1) «ոստիկանության գործառույթներ» բառերը փոխարինել «ոստիկանությունում իրավապահ գործառույթներ» բառերով.

2) «, քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոնների» բառերը հանել.

3) «քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման պաշտոնների» բառերը փոխարինել «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման, պահպանության ապահովման, օպերատիվ, հատուկ նշանակության, ուղեկցումների եւ ներքին անվտանգության ստորաբաժանումների պաշտոնների» բառերով.

4) «հարկային մարմնում հետաքննչական, օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոնների, մաքսային մարմիններում իրավապահ գործառույթներ իրականացնող պաշտոնների, նախաբացթողումային հսկողություն, ներքին անվտանգության ապահովման գործառույթներ իրականացնող պաշտոնների, ինչպես նաեւ մաքսատան եւ մաքսակետի պաշտոնների» բառերը փոխարինել «պետական եկամուտների կազմակերպման եւ հսկողության, ստուգումների կազմակերպման եւ դիտարկման, ներքին աուդիտի, մաքսային հսկողության, հետբացթողումային հսկողության, մաքսանենգության դեմ պայքարի, քննչական, հետաքննության եւ օպերատիվ-հետախուզության, ներքին անվտանգության վարչությունների, փոքր հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության, խոշոր եւ միջին հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության, մաքսատուն-վարչության պաշտոնների» բառերով:

Հոդված 18. Օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասը «պայմանագրի» բառից հետո լրացնել «, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնողների» բառերով:

Հոդված 19. Օրենքի 47-րդ հոդվածում`

1) 11-րդ մասում «նոր պաշտոնին: Նոր պաշտոնի նշանակվելը» բառերը փոխարինել «իր պաշտոնում, որը» բառով.

2) 12-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12. Պաշտոնների դասակարգման նոր համակարգին անցնելիս քաղաքացիական ծառայողի պաշտոնի ենթախմբի իջեցման դեպքում, քաղաքացիական ծառայողը պահպանում է իր աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելավճարը, օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով` նաեւ լրավճարը).»

3) 13-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«13. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 44-րդ հոդվածի 5-րդ եւ 45-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան նշանակված կամ վերանշակված քաղաքացիական (պետական) ծառայողին մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով հաշվարկվող հավելավճարը եւ հավելումը տրվում է տվյալ պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում: Պաշտոնի փոփոխության դեպքում հավելավճարը եւ հավելումը չի հաշվարկվում:».

4) 20-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20.1-ին մասով.

«20.1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո  փրկարար, քրեակատարողական ծառայողները եւ հարկադիր կատարողները սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում պահպանում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված երաշխիքները` տվյալ պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում: Պաշտոնի փոփոխության դեպքում  «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված երաշխիքները չեն պահպանվում:»:

Հոդված 20. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամանակացույցին համապատասխան քաղաքացիական ծառայող համարված հարկադիր կատարողը, քրեակատարողական ծառայողը եւ փրկարար ծառայողը քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվելու օրվանից հետո` երեք տարվա ընթացքում, օգտվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից` այս դեպքում հարկադիր, քրեակատարողական եւ փրկարար ծառայությունում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցրած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ:

Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
 

Ամփոփաթերթ