Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-29225-23.09.2019,03.12.2019-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սեյսմիկ պաշտպանության մասին» 2002 թվականի հունիսի 12-ի ՀՕ-376-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի՝

1) վերնագրում «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով,

2) 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով,

3) 1-ին մասից հանել «եւ իրավական ակտերով» բառերը:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում եւ 15-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ