Armenian ARMSCII Armenian
Կ-2927-23.09.2019,03.12.2019-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀO-402-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության` որպես պետական ծառայության առանձին տեսակի, առանձնահատկությունները:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության մասին օրենսդրությունը

1. ՀայաստանիՀանրապետության մաքսային ծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքից, «Հանրային ծառայության մասին» օրենքից, մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերից եւ մաքսային ծառայության հարցերը կարգավորող իրավական այլ ակտերից:

2. Մաքսային ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով եւ «Հանրային ծառայության մասին» օրենքով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավական ակտերով այդ հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 5. Սույն օրենքի գործողության ոլորտը

 1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված մաքսային ծառայության պաշտոնների վրա:»:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 7. Մաքսային ծառայության պաշտոնները

1. Մաքսային ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի` ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման եւ ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների եւ ներկայացուցչության, խնդիրների բարդության եւ դրանց լուծման, ինչպես նաեւ մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներից:

2. Մաքսային ծառայության պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի.

1) մաքսային ծառայության բարձրագույն պաշտոններ,

2) մաքսային ծառայության գլխավոր պաշտոններ,

3) մաքսային ծառայության առաջատար պաշտոններ,

4) մաքսային ծառայության կրտսեր պաշտոններ:

3. Մաքսային ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկով: Անվանացանկը հաստատում եւ (կամ) փոփոխում է մաքսային մարմնի ղեկավարը եւ վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

4. Մաքսային մարմնի ղեկավարի եւ նրա տեղակալների պաշտոնները պետական վարչական պաշտոններ են, որոնք չեն ընդգրկվում մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկում:

5. Մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձինք համարվում են մաքսային ծառայողներ:

6. Սույն օրենքով մաքսային ծառայողի համար նախատեսված իրավունքները, պարտականությունները եւ սոցիալական երաշխիքները տարածվում են մաքսային մարմնի ղեկավարի եւ նրա տեղակալների վրա, իսկ սույն օրենքով սահմանված այլ նորմերը մաքսային մարմնի ղեկավարի եւ նրա տեղակալների վրա տարածվում են միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:»:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Մաքսային ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիր) մաքսային ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից եւ խնդիրներից բխող մաքսային ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող եւ այդ գործառույթները արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող եւ սույն օրենքով սահմանված կարգով` կոմիտեի ղեկավարի հաստատած փաստաթուղթն է:»:

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասում «մաքսային ծառայության» բառերից հետո լրացնել «բարձրագույն,» բառով:

Հոդված 6. Օրենքի 9-11-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 12. Մաքսային ծառայության պաշտոնի անձնագրի (նկարագրի)` կրթության եւ աշխատանքային ստաժի չափանիշները

1. Մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ունենա բարձրագույն կրթություն:

2. Մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ են աշխատանքային ստաժի եւ փորձի առնվազն հետեւյալ չափանիշները.

1) մաքսային ծառայության բարձրագույն պաշտոնների համար` հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` հինգ տարվա աշխատանքային ստաժ.

2) մաքսային ծառայության գլխավոր պաշտոնների համար` հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով (նկարագրով) պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.

3) մաքսային ծառայության առաջատար պաշտոնների համար` հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով (նկարագրով) պահանջվող աշխատանքի բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:

4) մաքսային ծառայության կրտսեր պաշտոնների համար աշխատանքային ստաժ չի պահանջվում:»:

Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 13. Մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

1. Մաքսային ծառայության պաշտոններում նշանակումները կատարվում են մրցույթի արդյունքներով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:

2. Մրցույթին չի կարող մասնակցել այն քաղաքացին, ով չի բավարարում սույն օրենքի 8-րդ եւ 49-րդ հոդվածներով սահմանված պահանջները, եւ (կամ) առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկը:»:

Հոդված 9. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 14. Մաքսային ծառայության պաշտոնի նշանակումը

 1. Մաքսային ծառայության պաշտոններում մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակում եւ պաշտոններից ազատում է մաքսային մարմնի ղեկավարը:

2. Մաքսային ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձը պաշտոնի նշանակվում է մինչեւ 9 ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:

Հոդված 10. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 15. Մաքսային ծառայողների կատարողականի գնահատումը, վերապատրաստումը

1. Մաքսային ծառայողների կատարողականի գնահատման եւ վերապատրաստման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:

Հոդված 11. Օրենքի 16-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 12. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել 5-րդ մասով.

«5. Մաքսային ծառայության բարձրագույն կոչումներն օրենքով սահմանված կարգով շնորհվում են նաեւ մաքսային մարմնի ղեկավարին եւ նրա տեղակալներին:»:

Հոդված 13. Օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 14. Օրենքի 22-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 15. Օրենքի 221 -րդ հոդվածում «մարմնի վերակազմակերպումը» բառերից հետո լրացնել «, կառուցվածքային փոփոխությունը» բառերը, իսկ «երբ վերակազմակերպումն» բառերը փոխարինել «երբ վերակազմակերպումը, կառուցվածքային փոփոխությունը» բառերով:

Հոդված 16. Օրենքի 23-րդ հոդվածի`

1) վերնագրում «Մաքսային ծառայողի» բառերից հետո լրացնել «հիմնական» բառը.

2) 1-ին մասում «Մաքսային ծառայողն իրավունք ունի`» բառերը փոխարինել «Հանրային ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, մաքսային ծառայողների հիմնական իրավունքներն են`» բառերով.

3) 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ եւ 11-րդ կետերը եւ 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 17. Օրենքի 24-րդ հոդվածի`

1) վերնագրում «Մաքսային ծառայողի» բառերից հետո լրացնել «հիմնական» բառը.

2) 1-ին մասում «Մաքսային ծառայողը պարտավոր է`» բառերը փոխարինել «Հանրային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, մաքսային ծառայողների հիմնական պարտականություններն են`» բառերով.

3) 1-ին մասի 1-5-րդ, 8-9-րդ կետերը եւ 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 18. Օրենքի 241 -րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 19. 25-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 25. Մաքսային ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1. Ի լրումն «Հանրային ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների` մաքսային ծառայողն իրավունք չունի լինելու ներկայացուցիչ դատարանում, բացառությամբ օրինական ներկայացուցիչ լինելու եւ ի պաշտոնե գործելու դեպքերի:»:

Հոդված 20. Օրենքի 26-րդ հոդվածի`

1) 1-ին մասի առաջին նախադասությունից առաջ լրացնել նոր նախադասություն.

«Մաքսային մարմնի հանրային ծառայողն իրավունք ունի գործադրել ֆիզիկական ուժ, կիրառել հատուկ միջոցներ, ինչպես նաեւ հրազեն` սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:»:

2) 1-ին մասում «պարբերաբար, մաքսային» բառերից հետո լրացնել «մարմնի հանրային» բառերը.

3) 2-4-րդ մասերում, 5-րդ մասի առաջին պարբերությունում «մաքսային» բառից հետո լրացնել «մարմնի հանրային» բառերը:

Հոդված 21. Օրենքի 27-րդ հոդվածի առաջին պարբերությունում «Մաքսային» բառից հետո լրացնել «մարմնի հանրային» բառերը:

Հոդված 22. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում եւ 2-րդ մասի առաջին պարբերությունում «մաքսային» բառից հետո լրացնել «մարմնի հանրային» բառերը:

Հոդված 23. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում, 2-րդ մասում, 3-րդ եւ 5-րդ մասերում «մաքսային» բառից հետո լրացնել «մարմնի հանրային» բառերով:

Հոդված 24. Օրենքի 30-րդ հոդվածում «մաքսային» բառից հետո լրացնել «մարմնի հանրային» բառերով:

Հոդված 25. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել 4-րդ մասով.

«4. Մաքսային ծառայողների տեղափոխման, փոխադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով:»:

Հոդված 26. Օրենքի 33-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 27. Օրենքի 34-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «ծառայությունը» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումը` «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմնված կարգով:» բառերով.

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 28. Օրենքի 35-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «Մաքսային ծառայողների» բառերը փոխարինել «Մաքսային մարմնի հանրային ծառայողների» բառերով.

2) 2-րդ մասում «Մաքսային ծառայողին» բառերը փոխարինել «Մաքսային մարմնի հանրային ծառայողին» բառերով:

Հոդված 29. Օրենքի 411-րդ հոդվածի 1-ին մասում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:

Հոդված 30. Օրենքի 6-րդ գլխի վերնագրում «ԱԶԱՏԵԼԸ» բառից հետո լրացնել «, ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» բառերը:

Հոդված 31. Օրենքի 43-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 43. Մաքսային ծառայողների խրախուսումը

1. Մաքսային ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները: Մաքսային ծառայողների նկատմամբ խրախուսանք կիրառում է մաքսային մարմնի ղեկավարը:

2. Մաքսային ծառայողների նկատմամբ կարող է կիրառվել նաեւ արտահերթ կոչման շնորհում խրախուսանքի տեսակը, որը մաքսային ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ: Արտահերթ կոչման շնորհում խրախուսանքի տեսակը կիրառում է նման կոչում շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

3. Երկարամյա ծառայության եւ (կամ) ծառայողական պարտականությունները եւ (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար մաքսային ծառայողը պարգեւատրվում է մեդալով կամ կրծքանշանով:

 4. Մեդալի եւ կրծքանշանի տեսակները, ձեւերը եւ շնորհման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:

5. Մաքսային ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:»:

Հոդված 32. Օրենքի 431 -րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 33. Օրենքի 44-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 44. Մաքսային ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով մաքսային ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը:

2. Մաքսային ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել նաեւ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը` ծառայության ամբողջ ընթացքում միայն մեկ անգամ` կոչումը շնորհած պաշտոնատար անձի կողմից:

3. Մաքսային ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը: Մաքսային մարմնի ղեկավարի հրամանով որոշ կարգապահական տուժերի նշանակման լիազորությունը կարող է պատվիրակվել այլ պաշտոնատար անձանց:»:

Հոդված 34. Օրենքի 441-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 35. Օրենքի 45-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «Սույն օրենքի 24-րդ հոդվածի առաջին մասով սահմանված պարտականությունները չկատարելու (ոչ պատշաճ կատարելու) համար, եթե դրա արդյունքում» բառերը փոխարինել «Մաքսային ծառայողի կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում» բառերով.

2) 1-ին մասի 3-րդ կետում «եւ (կամ) իջեցվում պաշտոնից կամ ազատվում» բառերը փոխարինել «ազատվում է» բառով.

3) 2-4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 36. Օրենքի 46-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «կոմիտեի սահմանած կարգով» բառերը փոխարինել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով» բառերով.

2) 11-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 37. Օրենքի 461 -րդ եւ 462 -րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 38. Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ պարբերության 1-ին կետից հանել «եւ որակավորման բարձրացման» բառերը:

Հոդված 39. Օրենքի 48-րդ հոդվածի`

1) 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) հանրային պաշտոնում ընտրվելը կամ նշանակվելը.»,

2) 2-րդ մասի 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9) երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում.»,

3) 2-րդ մասի 91 -րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«91 ) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում` համապատասխան եզրակացության հիման վրա.»,

4) 2-րդ մասի 10-րդ կետից հանել «եւ վարքագծի (էթիկայի)» բառերը.

5) 2-րդ մասի 2-րդ պարբերության 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում կամ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը եւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված տույժերից որեւէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում.».

6) 2-րդ մասի 2-րդ պարբերության 13-րդ կետից հանել «սույն» բառը.

7) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավունք ունի դադարեցնելու մաքսային ծառայողի լիազորությունները:»:

Հոդված 40. Օրենքի 481 -րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 41. Օրենքի 48.2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 48.2. Մաքսային ծառայողների էթիկայի հանձնաժողովը

1. Մաքսային ծառայողների էթիկայի հանձնաժողովի ձեւավորման, գործունեության կարգը, վարքագծի կանոնները խախտելու եւ (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու եւ (կամ) շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու, անհամատեղելիության պահանջները չպահպանելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:

Հոդված 42. Օրենքի 49-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «օրենքով սահմանված տարիքային աշխատանքային կենսաթոշակի տարիքն է» բառերը փոխարինել «65 տարին է» բառերով.

2) 2-րդ մասում «հինգ» բառը փոխարինել «մեկ» բառով:

Հոդված 43. Օրենքի 51-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 2-րդ եւ 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով սահմանված հիմքերի առաջացումը եւ (կամ) 32-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելը:».

4) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Մաքսային ծառայության կադրերի ռեզերվի վարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:

Հոդված 44.

1. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը մաքսային ծառայողի ծառայության ժամկետը օրենքով սահմանված կարգով երկարացված լինելու դեպքում մաքսային ծառայողը շարունակում է զբաղեցնել մաքսային ծառայության պաշտոնը մինչեւ ժամկետի ավարտը:

Հոդված 45.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
 

Ամփոփաթերթ