Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-29229-23.09.2019,03.12.2019-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի 1.2-րդ հոդվածի 1-ին մասում եւ 12-րդ մասում«համապատասխանաբար պետական» բառերից հետո լրացնել «մարմնի» բառը, իսկ 16-րդ մասի գ) կետից հանել «դատական ակտերի» բառերը:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում «անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգի» բառերը փոխարինել «Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում եւ 25-րդ հոդվածի 5-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» բառերը փոխարինել «Ազգային ժողովի կանոնակարգ» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը՝ «սահմանադրական օրենքով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 41.2-րդ հոդվածի 1-ին մասի բ) ենթակետում «պետական կառավարչական հիմնարկի» բառերը փոխարինել «պետական մարմնի» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ