Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2929-23.09.2019,03.12.2019-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի`

1) 3.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.2-րդ մաս.

«3.2. Տվյալ մարմնում (ծառայությունում) ամենացածր կոչման համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր կոչման համար հավելավճարի չափը աճում է մեկ տոկոսով:»

3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Կոչման համար հավելավճար տրվում է հարկադիր կատարողներին, հարկային, մաքսային ծառայողներին, Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչներին: Ընդ որում, հարկային ծառայողներին կոչման համար հավելավճար տրվում է այն դեպքում, եթե համապատասխան ծառայողը դասային աստիճանի համար հավելավճար չի ստանում կամ կոչման համար հաշվարկված հավելավճարի չափն ավելի բարձր է դասային աստիճանի համար հաշվարկված հավելավճարի չափից:».

4) ուժը կորցրած ճանաչել 4.1-ին մասը.

5) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Քաղաքացիական ծառայողին, դատական ծառայողին հավելավճար է տրվում միայն համապատասխան ծառայությունում տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում` նրա պաշտոնային դրույքաչափի 5 տոկոսի չափով: Քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին սույն մասով նախատեսված հավելավճարը տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան ունենալու դեպքում: Ընդ որում, 2018 թվականի հուլիսի 1-ից հետո պաշտոնի փոփոխության դեպքում քաղաքացիական ծառայողին դասային աստիճանի համար հավելավճարը այլեւս չի տրվում:»:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 3.1-ին մասում «հատուկ քննչական ծառայության եւ քննչական կոմիտեի ծառայողներին» բառերը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում եւ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Դատախազին վճարվում է հավելավճար դատախազի, դատախազության քննիչի, քննիչի պաշտոնում աշխատած, հատուկ քննչական ծառայությունում եւ/կամ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնելու (այդ թվում` այդ պաշտոնը որպես պետական հատուկ ծառայող զբաղեցնելու) յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով:»:

Հոդված 4. Օրենքի 3-րդ գլուխը լրացնել նոր 14.1-ին, 14.2-րդ եւ 14.3-րդ հոդվածներով.

«Հոդված 14.1. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը

1. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի հավելված 1-ով:

2. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվում է հավելավճար` հատուկ քննչական ծառայությունում եւ/կամ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնելու (այդ թվում նաեւ այդ պաշտոնը որպես պետական հատուկ ծառայող զբաղեցնելու), դատախազի, դատախազության քննիչի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով:

3. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար:

4. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:

Հոդված 14.2 Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը

1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի հավելված 1-ով:

2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվում է հավելավճար` քննչական կոմիտեում եւ/կամ հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնելու (այդ թվում` այդ պաշտոնը որպես պետական հատուկ ծառայող զբաղեցնելու), դատախազի, դատախազության քննիչի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով:

3. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար:

4. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:

5. Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ, որոնց վճարման դեպքերը, չափերը եւ կարգը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 14.3 Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչների վարձատրությունը

1.  Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչների հիմնական աշխատավարձի չափը որոշվում է սույն օրենքի 1-ին հավելվածով` տվյալ պաշտոնի համար սահմանված համապատասխան գործակցի եւ բազային աշխատավարձի արտադրյալով:

2.  Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչները կոչման համար ստանում են հավելավճար:

3.  Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչները հավելավճար են ստանում այդ վարչությունում քննիչի պաշտոնում աշխատած (այդ թվում` այդ պաշտոնում որպես պետական ծառայող աշխատած) յուրաքանչյուր տարվա համար` 2 տոկոսի չափով:

4.  Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչներին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:»:

Հոդված 5. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ»:

Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 15-րդ եւ 15.1-ին հոդվածները, 18-րդ հոդվածի 1.1-ին եւ 19-րդ հոդվածի 3.2-րդ եւ 4-րդ մասերը:

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) 3.1-ին մասից հանել «, բացառությամբ սույն հոդվածի 3.2-րդ մասով նախատեսված դեպքի» բառերը.

2) 7-րդ մասում «պաշտոնը քաղաքացիական հատուկ ծառայության կամ քաղաքացիական ծառայության պաշտոնի փոխվելու պարագայում տվյալ պաշտոնը զբաղեցնողին արտամրցութային կարգով քաղաքացիական հատուկ ծառայության կամ» բառերը փոխարինել «ծառայողին օրենքով սահմանված կարգով» բառերով:

Հոդված 8. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասի «ինքնավար ծառայողների» բառերը փոխարինել «քաղաքացիական ծառայողների» բառերով:

Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածում 2.2-րդ մասը լրացնել հետեւյալ  նախադասությամբ.

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով պետական ծառայողին քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակելու, ինչպես նաեւ պաշտոնների դասակարգման նոր համակարգին անցնելիս պաշտոնի վերանշանակելու դեպքերում համապատասխան ծառայողին դասային աստիճանի կամ կոչման համար հաշվարկվող հավելավճարը տրվում է տվյալ պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում: Պաշտոնի փոփոխության դեպքում հավելավճար չի տրվում:»:

Հոդված 10. Օրենքի 1-ին հավելվածի աղյուսակը`

1) «Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.
 
«Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդական 5.50».

2) «Մարզային քննչական վարչության քննչական բաժնի քննիչ» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով.
 
 
«Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ  8.00
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետի տեղակալ, քննչական վարչության բաժնի պետ  6.75
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ  6.50
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ավագ քննիչ  6.00
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչ  5.50»

Հոդված 11. Օրենքի 4-րդ հավելվածի վերնագրից հանել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ» բառերը, իսկ 5-րդ հավելվածի վերնագրից հանել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը:

Հոդված 12. Օրենքի 9-րդ հավելվածից հանել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ 8.00, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետի տեղակալ, քննչական վարչության բաժնի պետ 6.75, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ 6.50, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ավագ քննիչ 6.00, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչ 5.50» տողերը:

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
 

Ամփոփաթերթ