Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-29210-23.09.2019,03.12.2019-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «հատուկ» բառը:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը շարադել հետեւյալ խմբագրությամբ

«5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական եւ փրկարար ծառայությունների հիմնական պաշտոնների միջեւ համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը»:

Հոդված 3. Օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ, 6-րդ եւ 14-րդ մասերում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:

Հոդված 4. Օրենքի 72-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«1. Սույն օրենքի 6-րդ բաժնի դրույթների կիրառման իմաստով` զինծառայողներ են համարվում պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում համապատասխան ծառայության մեջ գտնվող անձինք:».

2) 2-րդ մասի 3-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության» բառերը.

3) 2-դ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում, քրեակատարողական ծառայությունում եւ Ոստիկանությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ պաշտպանության նախարարության, քրեակատարողական ծառայության եւ Ոստիկանության քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձինք, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ հոդվածի, 65-րդ հոդվածի 1-ին մասի, 67-69-րդ հոդվածների, 71-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի դրույթները, ինչպես նաեւ պաշտպանության նախարարությունում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ, 67-69-րդ հոդվածների դրույթները.».

4) 2-րդ մասի 5-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
 

Ամփոփաթերթ