Armenian ARMSCII Armenian
Կ-29236-23.09.2019,03.12.2019-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի  16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 13-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«13) նշանակում եւ ազատում է զբաղեցրած պաշտոններից՝ Ազգային ժողովի աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) ղեկավարին, աշխատակազմի ղեկավարի տեղակալներին.».

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13.1-ին կետով.

«13.1) հաստատում է Աշխատակազմում քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը, ինչպես նաեւ նշանակում եւ ազատում է զբաղեցրած պաշտոններից Աշխատակազմում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին, 2-րդ եւ 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին.»:

3) 14-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«14) հաստատում է Աշխատակազմի հաստիքացուցակը եւ աշխատողների պաշտոնային դրույքաչափերը.».

4) 16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասում «, ինչպես նաեւ նրանց տեղակալները» բառերը փոխարինել «եւ նրանց տեղակալները, ինչպես նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղարը,  Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության եւ  տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակների ղեկավարները» բառերով:

Հոդված 3. Օրենքի 160-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 160. Աշխատակազմը

1. Աշխատակազմն ապահովում է Ազգային ժողովի եւ նրա մարմինների լիազորությունների եւ գործառույթների իրականացմանն ուղղված աջակցությունը, այդ թվում՝ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող նախագծերի կամ այլ փաստաթղթերի ձեւակերպմանն ուղղված մասնագիտական աջակցությունը, ինչպես նաեւ իրականացնում է նրանց քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակցությունը, կազմակերպական հարցերի կարգավորումը եւ անձնակազմի կառավարումը:

2. Աշխատակազմում կառավարչական իրավահարաբերությունների, քաղաքացիական  ծառայության, ինչպես նաեւ Աշխատակազմի կազմակերպման եւ գործունեության այլ առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:»:

Հոդված 4. Օրենքի 162-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «՝ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին օրենսդրությանը համապատասխան» բառերը փոխարինել «քաղաքացիական ծառայողներ են» բառերով.

2) 4-րդ մասի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Քաղաքացիական ծառայության մասին» բառերով.

3) 6-րդ մասի «աշխատանքի է ընդունվում եւ ազատվում աշխատանքից Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան» բառերը փոխարինել «քաղաքացիական ծառայող է» բառերով:

Հոդված  5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 1-ին հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերի, 3-րդ եւ 4-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2020 թվականի հուլիսի 31-ից:

2. Աշխատակազմում կառավարչական իրավահարաբերությունների, քաղաքացիական  ծառայության, ինչպես նաեւ Աշխատակազմի կազմակերպման եւ գործունեության այլ առանձնահատկությունները սահմանող օրենքն ընդունվում է մինչեւ 2020 թվականի հուլիսի 31-ը: