Armenian ARMSCII Armenian
Պ-364-13.11.2019,15.01.2020-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-239 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 907-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Բանկային ավանդի գումարի վրա տոկոսները հաշվարկվում են ավանդը բանկ մուտք լինելու օրվանից մինչեւ այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածում օրացուցային օրերի համար:»:

Հոդված 2. Օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 1-ից: