Armenian ARMSCII Armenian

Երկրորդ ընթերցում
Նախագիծ

Կ-0475 -22.08.2012-ԳԿ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում «սուրդոթարգմանություն` հեռուստահաղորդման համաժամանակյա թարգմանությունը ձեռք-լեզվով» բառերը փոխարինել . «ժեստերի լեզվով թարգմանություն` հեռուստահաղորդման համաժամանակյա թարգմանությունը ժեստերի լեզվով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5.1-ին հոդվածի վերնագրում եւ տեքստում «սուրդոթարգմանությամբ» բառը փոխարինել «ժեստերի լեզվով թարգմանությամբ» բառերով, իսկ «խուլուհամր» բառը` «խուլ» բառով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: