Armenian ARMSCII Armenian
Կ-452-24.01.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նոտարիատի մասին» 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի 81.1-րդ հոդվածում.

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 4.1-րդ մաս`

«4.1.Դիմողի գրավոր միջնորդության հիման վրա նոտարը ցուցմունք է վերցնում վկայից: Վկայի ներկայությունը ապահովում է դիմողը: Նոտարի մոտ ցուցմունք տալը վկայի իրավունքն է: Նոտարը նախազգուշացնում է վկային սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին, որի վերաբերյալ վկան ստորագրում է եւ որը կցվում է նոտարական գործին: Ցուցմունքը ձայնագրվում է, իսկ ձայնագրման կրիչը կցվում է նոտարական գործին: Վկայից ցուցմունք վերցնելիս նոտարը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթներով` այնքանով, որքանով դրանք կիրառելի են սույն հոդվածի դրույթների նկատմամբ:»

2) 5-րդ մասում «այլ» բառից հետո լրացնել «արտադատական» բառը.

3) 9-րդ մասի`

ա) 1-ին կետում` «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «կամ վկայի ցուցմունքը» բառերը,

բ) 2-րդ կետում` «տվյալներից» բառից հետո լրացնել «կամ վկայի ցուցմունքից» բառերը,

գ) 4-րդ կետում` «այլ» բառից հետո լրացնել «արտադատական» բառը,

դ) 5-րդ կետում «պահանջները» բառից հետո լրացնել «,վկայից ցուցմունք վերցնելու դեպքում` նաեւ սույն հոդվածի 4.1-րդ մասի պահանջները» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: