Armenian ARMSCII Armenian
Կ-476-12.02.2020-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՔԱՐԱԽՏՈՎ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ԱՃԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2008 թ. նոյեմբերի 14-ին ստորագրված «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՇԱՔԱՐԱԽՏՈՎ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ԱՃԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
 


«Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2008թ. նոյեմբերի 14-ին:

Համաձայնագրի նպատակն է բարելավել շաքարախտով տառապող քաղաքացիների կյանքի որակը: Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ շաքարախտով հիվանդացության դեմ պայքարի եւ կանխարգելման նպատակով ազգային օրենսդրության կատարելագործման բնագավառում: Կողմերը պարտավորվում են անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերել Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների՝ շաքարախտով տառապող քաղաքացիներին` առանց ծախսերի փոխադարձ հատուցման եւ ապահովում են շաքարախտի կանխարգելման եւ վաղ հայտնաբերման  միջոցառումների իրականացումը:

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության, Բելառուսի Հանրապետության կառավարության, Ղրղզստանի Հանրապետության կառավարության, Մոլդովայի Հանրապետության կառավարության (վերապահումով), Ռուսաստանի Դաշնության կառավարության, Տաջիկստանի Հանրապետության կառավարության, Ուզբեկստանի Հանրապետության կառավարության եւ Ուկրաինայի կառավարության (վերապահումով) կողմից:

Ռուսաստանի Դաշնությունը 2015թ. մայիսի 5-ին ավանդապահին է փոխանցել Համաձայնագրի վերաբերյալ հետեւյալ հայտարարությունը՝ «Համաձայնագրի նպատակների համար «անհետաձգելի բժշկական օգնություն» տերմինը Ռուսաստանի Դաշնությունը հասկանում է՝ բժշկական օգնություն, որը տրամադրվում է հանկարծակի սուր հիվանդությունների, իրավիճակների, քրոնիկական հիվանդությունների սրացման ժամանակ, որոնք սպառնալիք են հիվանդի կյանքի համար (շտապ բժշկական օգնություն), ինչպես նաեւ, առանց ակնհայտ հիվանդի կյանքին սպառնալիքի նշանների, որպես շտապ օգնության (շտապ օգնություն, այդ թվում՝ մասնագիտացված շտապ օգնություն, շտապ անհետաձգելի բժշկական օգնություն)»:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, իսկ այն պետությունների համար, որոնց օրենսդրությունը դրա ուժի մեջ մտնելու համար պահանջում է ներպետական  ընթացակարգերի կատարում` հիշյալ ընթացակարգերի կատարման մասին ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Բելառուսի Հանրապետության (23.07.2009), Ղրղզստանի Հանրապետության (14.11.2008), Մոլդովայի Հանրապետության (25.08.2009), Ռուսաստանի Դաշնության (08.05.2015), Տաջիկստանի Հանրապետության (11.04.2018) եւ Ուկրաինայի (05.05.2011) համար:

2008թ. նոյեմբերի 14-ին ստորագրված «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՇԱՔԱՐԱԽՏՈՎ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ԱՃԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ գտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի  4-րդ կետի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի դրույթների հիմքով:

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից-պետությունների համագործակցության մասին»  համաձայնագրի նախագծի՝  Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից-պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի (այսուհետ` Համաձայնագիր) 2-րդ (Կողմերը պարտավորվում են անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերել Անկախ Պետությունների Համագործակցության անդամ- պետությունների՝ շաքարախտով տառապող քաղաքացիներին՝ առանց ծախսերի փոխադարձ հատուցման) եւ 9-րդ (Կողմերը, հաշվի առնելով նաեւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հնարավորությունները, ապահովում են բնակչությանը շաքարախտի եւ դրա բարդությունների կանխարգելման անհրաժեշտ միջոցառումների, բուժման եւ վերականգնման ժամանակակից մեթոդների մասին տեղեկության պարբերաբար տրամադրում, նպաստում են միջպետական թեմատիկ ցուցահանդեսների, գիտաժողովների եւ սեմինարների անցկացմանը) հոդվածները կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորությունների առաջացման, այդ թվում՝ ծախսերի ավելացման:

Միաժամանակ Համաձայնագրում եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ առկա չեն:

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության  անդամ պետությունների համագործակցության մասին Համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին


ԱՊՀ անդամ պետություններում շաքարային դիաբետով հիվանդացության աճի դեմ պայքարելու նպատակով 2008 թ. նոյեմբերի 14-ին ԱՊՀ անդամ պետությունների միջեւ կնքվել է «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների համագործակցության մասին» Համաձայնագիրը:

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության, Բելառուսի Հանրապետության կառավարության, Ղրղզստանի Հանրապետության կառավարության, Մոլդովայի Հանրապետության կառավարության (վերապահումով), Ռուսաստանի Դաշնության կառավարության, Տաջիկստանի Հանրապետության կառավարության, Ուզբեկստանի Հանրապետության կառավարության եւ Ուկրաինայի կառավարության (վերապահումով) կողմից:

Համաձայնագրին միանալով, Կողմերը պարտավորվում են ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ շաքարային դիաբետի դեմ պայքարի եւ կանխարգելման նպատակով ազգային օրենսդրության կատարելագործման բնագավառում, մշակել եւ հաստատել երկարատեւ համալիր ազգային ծրագրեր: Միաժամանակ Կողմերը  կհամագործակցեն շաքարախտի եւ դրա բարդությունների բուժման նոր մեթոդների մշակման եւ ներդրման, շաքարախտի կանխարգելման, ինչպես նաեւ հիվանդությամբ տառապող քաղաքացիների սոցիալական եւ բժշկական վերականգնման բնագավառներում:

Համագործակցող Կողմերը կնպաստեն շաքարախտով տառապող հիվանդների ասոցիացիաների, բժշկական հասարակական կազմակերպությունների, կառավարական կառույցների եւ դեղագործական արտադրությունների հիվանդության դեմ պայքարում համատեղ ջանքերի ամրապնդմանը: Միաժամանակ Կողմերը պարտավորվում են անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերել Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների՝ շաքարախտով տառապող քաղաքացիներին` առանց ծախսերի փոխադարձ հատուցման եւ ապահովում են շաքարախտի կանխարգելման եւ վաղ հայտնաբերման  միջոցառումների իրականացումը:

Ելնելով վերոհիշյալից, ՀՀ առողջապահության նախարարությունը նպատակահարմար է համարում վերոնշյալ Համաձայնագրի վավերացումը ՀՀ Ազգային ժողովի կողմից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

21 նոյեմբերի 2019 թվականի  N   1627  - Ա
 

«ՇԱՔԱՐԱԽՏՈՎ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ԱՃԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ    է.

1. Հավանություն տալ 2008 թվականի նոյեմբերի 14-ին ստորագրված՝ «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. նոյեմբերի 26
         Երեւան
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

30  հունվարի 2020 թվականի  N  92 - Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ  ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունվարի 30
        Երեւան
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

10  փետրվարի 2020 թվականի  N 165 - Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ  30-Ի  N 92-Ա  ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունվարի 30-ի  «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 92-Ա որոշման մեջ «նախարար Արսեն Թորոսյանին» բառերը փոխարինել «նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին» բառերով:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. փետրվարի 10
         Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

  պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում 2008 թվականի նոյեմբերի 14-ին ստորագրված «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:
 
Հարգանքով` ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ