Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-5302-09.02.2009-ԳԲ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի   Հանրապետության   օրենսգիրքը    (6 դեկտեմբերի  1985 թվական, այսուհետ` օրենսգիրք)` լրացնել 82.1. եւ 82.2. հոդվածներով հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 82.1.  ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՆՔԱՆԱՀՍԿՈՒՄ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ, ԻՆՔՆԱՀՍԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԿԱՄ ԱՌԱՆՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ԻՆՔՆԱՀՍԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ

Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում չիրականացնելը, ինքնահսկման ծրագիրը հաստատման չներկայացնելը կամ առանց հաստատված ծրագրի ինքնահսկում իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսունապատիկի չափով:

Նույն խախտումները, որոնք կատարվել են կրկին` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի  հիգհարյուրապատիկի չափով:

ՀՈԴՎԱԾ 82.2.  ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՆՔԱՆԱՀՍԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ  ԱՌԱՆՑ ՉԱՓԱԲԵՐՎԱԾ ՍԱՐՔԵՐԻ ՉԱՓՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ, ՉՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԿԱՄ ՉՍԵՐՏԻՖԿԱՑՎԱԾ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՒՄ  ՉԱՓՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ, ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՉԱՓՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ ԿԱՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՁԵՎԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐ ՉՎԱՐԵԼԸ

Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելիս առանց չափաբերված սարքերի չափումներ իրականացնելը,    չհավատարմագրված կամ չսերտիֆիկացված լաբորատորիաներում չափումներ իրականացնելը, սահմանված մեթոդների պահանջների խախտմամբ չափումներ իրականացնելը կամ  սահմանված ձեւին համապատասխան գրանցամատյաններ չվարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Նույն խախտումները, որոնք կատարվել են կրկին` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի  երեքհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2.   Օրենսգիրքը լրացնել 169.20. եւ 169.21. հոդվածներով հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 169.20. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՆՔԱՆԱՀՍԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՒՄՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ, ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  ՏԵՂՅԱԿ ՉՊԱՀԵԼԸ, ԱՂՏՈՏՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՎԱՍՏԻ ՏՎՅԱԼՆԵՐ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԿԱՄ ԱՂԱՎԱՂՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնող կազմակերպության կողմից արտադրության ընթացքում օգտագործվող հումքի փոփոխության, արտակարգ եւ վթարային դեպքերի վերաբերյալ լիազոր մարմնին տեղյակ չպահելը, աղտոտման աղբյուրների ու նմուշառման կետերի քանակի վերաբերյալ հավաստի տվյալներ չներկայացնելը կամ աղավաղված տվյալներ ներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի   երկուհարյուրապատիկի չափով:

Նույն խախտումները, որոնք կատարվել են կրկին` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

ՀՈԴՎԱԾ 169.21. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՆՔԱՆԱՀՍԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱՀՍԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՊԱՀՈՎԵԼԸ, ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՉԿԱՏԱՐԵԼԸ ԿԱՄ ԴՐԱ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնող կազմակերպության կողմից ինքնահսկման արդյունքների մասին տեղեկատվության հասանելիությունը չապահովելը, շրջակա միջավայրի վրա    ազդեցության գնահատում չկատարելը կամ դրա վերաբերյալ հաշվետվությունը լիազորված մարմնին չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի   հարյուրհիսունապատիկի չափով:

Նույն խախտումները, որոնք կատարվել են կրկին` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսունապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի  242-րդ  հոդվածի «80.1.-87-րդ» բառերը փոխարինել «80.1.-82-րդ հոդվածներով, 82.1., 82.2. եւ 83-87-րդ հոդվածներով» բառերով եւ «169.19-րդ»  բառերից հետո լրացնել «169.20-րդ եւ 169.21-րդ» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: