Armenian ARMSCII Armenian
Կ-4289-20.12.2019,02.03.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)  37-րդ հոդվածի 7-րդ մասից հանել «հայտնաբերվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 169.28-րդ հոդվածում՝

1) վերնագրի եւ 3-րդ մասի «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման» բառերով.

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից (սույն հոդվածում այսուհետ՝ հայտարարատուներ) «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հայտարարագրերը (սույն հոդվածում այսուհետ՝ հայտարարագրեր) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գրավոր  ծանուցման հիման վրա չներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:».

3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 206.17-րդ հոդվածով.

«Հոդված 206.17. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելը

1. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում ներկայացրած անձի կողմից վարույթի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելը մինչեւ կարգապահական վարույթ հարուցած մարմնի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ  Բարձրագույն  դատական  խորհուրդ  դիմելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ի մասով նախատեսված արարքը, որը կատարել է Էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի ոչ դատավոր անդամը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 223-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1) սույն օրենսգրքի 206.17-րդ հոդվածով նախատեսված դեպքում՝ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի ղեկավարի (Դատական դեպարտամենտի ղեկավարի) հայցադիմումով.»:

Հոդված 5. Օրենսգրքի 244.17-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: