Armenian ARMSCII Armenian
 Երկրորդ ընթերցում
Նախագիծ

Պ-019-11.07.2012-ՊԻ-010/2
 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին

Հոդված 1 . «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության 1996թ. դեկտեմբերի 3-ի ՀՕ-94 օրենքի  12-րդ հոդվածում.

1)  5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից եւ ենթակա է հրապարակման:»:

2) 7-րդ մասի վերջին նախադասությունը հանել:

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7.1 մաս.

«Գերատեսչական ցանկերը չեն գաղտնագրվում եւ ենթակա են հրապարակման, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունն (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է իրենից պետական կամ ծառայողական գաղտնիք ներկայացնել: Այդպիսի տեղեկությունների գաղտնագրումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: