Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-097-01.10.2012-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների» մասին Հայաստանի Հանրապետության 2001թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի 73-րդ հոդվածի «ա» ենթակետը  լրացնել  հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Ժողովի գումարման վայր է համարվում Ընկերության՝ կանոնադրությամբ սահմանված գտնվելու վայրը: Այլ վայրում ժողով կարող է գումարվել, եթե ժողովին  ներկա  են Ընկերության  տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի առնվազն 2/3-ը »:

Հոդված 2. Օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ   պարբերությունը  «չընդգրկված» բառից հետո լրացնել «եւ Ընկերության կառավարման մարմիններում ընդգրկված անձանց հետ չփոխկապակցված» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացումեր կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բաժնետիրական ընկերությունների կողմից իրականացվող գործունեության առավել հստակ  կարագավորման, բոլոր բաժնետերերի իրավունքների եւ օրինական շահերի իրականացման ապահովման անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Բաժնետիրական ընկերությունների  մասին» ՀՀ  օրենքի 73-րդ հոդվածը  սահմանում է, որ բաժնետիրական ընկերության ժողովի նախապատրաստման ընթացքում խորհուրդր, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` ժողովը գումարող անձինք, որոշում են ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամն ու վայրը: Օրենքի 73-րդ հոդվածը, սահմանելով ժողովի նախապատրաստման կարգը, մանրամասն չի կարգավորում այն հարցը, թե մասնավորապես, որտեղ պետք է  գումարվի ընկերության ժողովը, ինչը  գործնականում առաջացնում է որոշակի խնդիրներ: «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածը սահմանում է, որ  ընկերության ժողովն իրավասու է (քվորում ունի), եթե ժողովի մասնակիցների գրանցման ավարտի պահին գրանցվել են ընկերության բաժնետերերը (նրանց ներկայացուցիչները), որոնք համատեղ տիրապետում են ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի 50-ից ավելի տոկոսին: Միեւնույն ժամանակ կատարելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի վերլուծությունը, գալիս ենք  այն եզրահանգման, որ ժողովում որոշումների մեծ մասը կայացվում են  կաԲմ ժողովին մասնակցող` քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների պարզ մեծամասնությամբ, կաԲմ ժողովին  մասնակցող` քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով: Այսպիսով կարելի է եզրակացնել, որ շատ հաճախ ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի 51 տոկոսին տիրապետող բաժնետերերի ներկայությունը բավարար է ժողովում որոշումներ կայացնելու համար: Ինչպես արդեն նշվել է, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքը չի սահմանում   այն կոնկրետ վայր, որտեղ պետք է տեղի ունենա ընկերության ժողովը, ինչը հնարավորություն է տալիս ընկերության ժողովը գումարել ցանկացած վայրում, որտեղ ներկա են ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի մի մասը: Այս հանգամանքը շատ հաճախ չարաշահումների հիմք է տալիս, քանի որ ժողովը կազմակերպվում է այնպիսի վայրերում, որտեղ   մյուս բաժնետերերը  չունեն օբյեկտիվ հնարավորություն նեկա գտնվել, ինչի արդյունքում որոշումները կայացվում են առանց  նրանց մասնակցության: Սրանով որոշակիորեն սահմանափակվում է բաժնետերերի ընկերության կառավարմանը մասնակցելու իրավունքը:  Այս պարագայում չարաշահումենրից խուսափելու համար առավել նպատակահարմար է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում սահմանել, թե որն է  հանդիսանում ընկերության ժողովի իրականացման վայրը՝ մասանավորապես նշելով. «Ժողովի գումարման վայր է համարվում Ընկերության՝ կանոնադրությամբ սահմանված գտնվելու վայրը: Այլ վայրում ժողով կարող է գումարվել, եթե ժողովին  ներկա  են Ընկերության  տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի առնվազն 2/3-ը »:

« Բաժնետիրական ընկերությունների մասին » ՀՀ  օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ  բաժնետիրական ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամ (վերստուգող) կարող է լինել ընկերության կառավարման մարմիններում չընդգրկված ցանկացած ֆիզիկական անձ: «Բաժնետիրական ընկերությունների մասին » ՀՀ  օրենքի 91-րդ հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ  ընկերության վերստուգող հանձնաժողովը իրականացնում է  ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը, հետեւում է կառավարման մարմինների որոշումների կատարմանը, ստուգում է ընկերության փաստաթղթերի համապատասխանությանը ՀՀ օրենքներին, այլ  իրավական ակտերին, կանոնադրությանը: Հարկ է նշել, որ վերստուգող հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի ընկերության ֆինանսական  հաշվետվական համակարգը լինի ճշգիրտ եւ ներկայացնի ընկերության ֆինանսական գործունեության իրական պատկերը: Վերստուգող հանձնաժողովը մեծ դեր է խաղում ընկերության ֆինանսական միջոցների սխալ տնօրինման, ընկերության տնօրենների խորհրդի, գլխավոր տնօրենի ու վարչության (տնօրինության) անդամների կողմից ժողովին կեղծ ֆինանսկան  տեղեկությունների ներկայացան կանխման գործում: Հաշվի առնելով վերստուգող հանձնաժողովի վերոնշյալ գործառույթները՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածը սահմանում է, որ բաժնետիրական ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամ չեն կարող լինել ընկերության կառավարման մարմիններում ընդգրկված անձինք, այսինքն՝ վերստուգող հանձնաժողովի անդամ(վերստուգող) չեն կարող լինել ընկերության բաժնետերերը, տնօրենների խորհրդի կամ ընկերության գործադիր մարմնի անդամները: Վերոնշյալ դրույթը նպաստում է վերստուգող հանձնաժողովի առջեւ դրված խնդիրների իրականացմանը, սակայն   այդ մարմնի գործունեության առավել արդյունավետության, թափանցիկության եւ օրինականության համար նպատակահարմար է սահմանել, որ վերստուգող հանձնաժողովի անդամ չեն կարող լինել ոչ միայն  ընկերության կառավարման մամիններում ընդգրկված անձինք,այլ նաեւ բաժնետիրական ընկերության կառավարման մարմիններում ընդգրկված անձանց հետ փոխկապակցված անձինք (ամուսինը, ծնողները, երեխաները, քույրերը եւ եղբայրները):

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կնաստի բաժնետիրական ընկերությունների գործունեության հստակ կարգավորմանը, նրանց կողմից բոլոր բաժնետերերի շահերի զուգակցման հաշվառմամբ քաղաքականության իրականացմանը, բաժնետիրական ընկերության վերստուգող հանձնաժողովի գործունեության արդյունավետության եւ օրինականության բարձրացմանը: