Armenian ARMSCII Armenian
Պ-486-25.02.2020,13.04.2020-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ, 8-րդ մասերը, ինչպես նաեւ 26-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է 2020 թվականի հուլիսի 1-ին եւ դրանից հետո:

Հոդված 3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը սոցիալական աջակցության բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ ընտանեկան դրամագլխի սպասարկման պայմանագիր կնքած բանկում նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին  մուտքագրված գումարները (մնացորդները) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի դիմումի հիման վրա կարող են տնօրինվել նաեւ միանվագ կարգով: