Armenian ARMSCII Armenian
595-29.04.2020--012/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎ 2016-2019ԹԹ. ՈԼՈՐՏԸ ՍՊԱՍԱՐԿՈՂ, ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը որոշեց Հայաստանի Հանրապետության ցամաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը եւ 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող եւ վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել 6 ամիս ժամկետով:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Հայաստանի Հանրապետության ցամաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը եւ 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող եւ վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով


ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Հայաստանի Հանրապետության ցամաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը եւ 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող եւ վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը» -29.04.2020թ փակ նիստի ժամանակ որոշեց.

հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետը, ինչպես նաեւ համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում ուղեւորափոխադրող կազմակերպությունների հետ աշխատանքի անհնարինության հանգամանքը, ընկերությունների գործունեության վերաբերյալ մեծածավալ փաստաթղթերի իրավական հիմքերի ուսումնասիրության անհրաժեշտությունը, երկարաձգել հանձնաժողովի լիազորության ժամկետը 6 ամսով:

Հանձնաժողովի նախագահ՝ Արտյոմ Ծառուկյան

Անդամներ՝

Ղալումյան Վահե
Բաբայան Հարություն
Գրիգորյան Արթուր
Դալլաքյան Արթուր
Եղիազարյան Արմեն
Թեւոնյան Սեդրակ
Թորոսյան Շիրակ
Հովակիմյան Վահագն
Մեխակյան Արգիշտի
Ուլիխանյան Տիգրան
Պապոյան Գեւորգ
Վարդանյան Ծովինար
Փամբուխչյան Արմեն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Հայաստանի Հանրապետության ցամաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը եւ 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող եւ վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան,

«Հայաստանի Հանրապետության ցամաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը եւ 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող եւ վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը» 29.04.2020թ տեղի ունեցած փակ նիստում որոշել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգել 6 ամսով:

Կից ներկայացվում է Ազգային Ժողովի որոշման համապատասխան նախագիծը:

Խնդրում եմ հարցի քննարկումը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 15-րդ կետի համաձայն ընդգրկել 2020թ. մայիսի 5-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում:

Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ժամանակ որոշման նախագիծը կներկայացնի «Հայաստանի Հանրապետության ցամաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը եւ 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող եւ վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող»՝ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նախագահը:

Հարգանքով՝

ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՆԱԽԱԳԱՀ ԱՐՏՅՈՄ ԾԱՌՈՒԿՅԱՆ