Armenian ARMSCII Armenian
Պ-562-14.04.2020,19.05.2020-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածում՝

1. 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության տարածքում ռեզիդենտների միջեւ ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դիմաց փողային վճարումները, ներառյալ՝ ֆինանսական գործառնությունների դիմաց վճարվող տոկոսավճարները, եւ իրավունքի կամ արտոնության իրականացման կամ տրամադրման դիմաց տրվող հատուցումները, ապահովագրավճարներն ու ապահովագրական հատուցումները, ընդունվում են եւ իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:»:

2. լրացնել նոր՝ 9-րդ մաս.

«9. Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրված արտարժութային վարկերի եւ արտարժույթով ներգրավված ավանդների գծով տոկոսագումարների վճարումները՝ վարկառուի կամ ավանդատուի ցանկությամբ, արտարժութային պարտատոմսերի գծով վճարումները (ներառյալ՝ արժեկտրոնները), «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ արտարժույթով արտահայտված արժեթղթի, արտարժույթի կամ տոկոսադրույքի հետ կապված ածանցյալ ֆինանսական գործարքների գծով վճարումները (փոխանցումները), ռեպո պայմանագրերի գծով վճարումները (փոխանցումները) կարող են իրականացվել այն արժույթով, որով ստանձնվել է պարտավորությունը, բացառությամբ Կենտրոնական բանկի սահմանած դեպքերի:»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ.

«Սույն մասը չի սահմանափակում ներդրումային ծառայություններ մատուցող անձանց եւ ապահովագրական ընկերությունների կողմից «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ածանցյալ ֆինանսական գործարքների կնքումը՝ իրենց գործունեությունը կարգավորող օրենքներին համապատասխան»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: