Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-136-02.11.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.2-րդ եւ 15.3-րդ կետերով`
 
«15.2. ԱՏԳ ԱԱ 7204, 7303 00, 7304, 7305, 7306, 7307 ծածկագրերին դասվող սեւ մետաղի թափոնների եւ  ջարդոնի, սեւ մետաղից պատրաստված  խողովակների եւ դրանց կցամասերի, բացառությամբ «ժամանակավոր ներմուծում» եւ «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով ձեւակերպված եւ հետագայում վերաարտահանվող վերոնշյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների,  յուրաքանչյուր տոննայի արտահանման համար`
բազային տուրքի 80-ապատիկի չափով
15.3. ԱՏԳ ԱԱ 7404 00, 7503 00, 7602 00, 7802 00 000, 7902 00 000, 8002 00 000, 8101 97 000, 8102 97 000, 8103 30 000,  8104 20 000, 8105 30 000, 8106 00 100, 8107 30 000, 8108 30 000, 8109 30 000, 8110 20 000, 8111 00 190, 8112 13 000, 8112 22 000, 8112 52 000, 8112 92 200  ծածկագրերին դասվող  գունավոր մետաղի թափոնների եւ ջարդոնի, բացառությամբ «ժամանակավոր ներմուծում» եւ «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով ձեւակերպված եւ հետագայում վերաարտահանվող վերոնշյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների,    յուրաքանչյուր տոննայի արտահանման համար`
բազային տուրքի 250-ապատիկի չափով

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նպատակն է սահմանափակել սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնների Հայաստանի Հանրապետությունից արտահանման հնարավորությունները եւ խթանել դրանց` Հայաստանի Հանրապետության տարածքում վերամշակումը:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. ՀՀ գործող օրեսնդրությամբ ներկայումս սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնները, ինչպես նաեւ սեւ մետաղից պատրաստված խողովակները արտահանվում են Հայաստանի Հանրապետությունից առանց որեւէ սահմանափակման: Նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում` վերը նշված մետաղների ջարդոնների արտահանման համար նախատեսելով պետական տուրքեր:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով նախատեսվում է`


2. Կարգավորման առարկան. Նախագծի առարկան Հայաստանի Հանրապետությունից սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնների, ինչպես նաեւ սեւ մետաղից պատրաստված  խողովակների եւ դրանց կցամասերի արտահանման համար սահմանվող պետական տուրքերն են:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն-ման արդյունքում տեղի կունենա պետական բյուջեի եկամուտների աճ: