Armenian ARMSCII Armenian
Կ-641-04.06.2020-ՏԵ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` «ԿԱՊԻՏԱԼԻ ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԿՈՆՖԻԴԵՆՑԻԱԼ, ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2018 թվականի հունիսի 18-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության` «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու նպատակահարմարության վերաբերյալ

 2014 թվականի դեկտեմբերի 23-ին Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների եւ կենտրոնական (ազգային) բանկերի միջեւ կնքվել է «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական ոլորտներում տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ, փոխանակման» մասին համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր):

Համաձայնագրի նպատակն է` համակարգել եւ ընդլայնել ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման գործընթացը: Համաձայնագիրը սահմանում է այն տեղեկատվության շրջանակը, որը պետք է հրապարակվի վերահսկող մարմինների ինտերնետային կայքերում, ինչպես նաեւ այն տեղեկատվության շրջանակը, որը պետք է տրամադրվի հարցում կատարող անդամ պետության վերահսկող մարմնին` որոշակի պայմանների բավարարման դեպքում: Մասնավորապես`

- Լիազոր մարմինների պաշտոնական կայքերում տեղադրվում են ֆինանսական շուկայի վիճակի եւ ֆինանսական կազմակերպությունների գործունեության մասին հետեւյալ տեղեկությունները (ըստ յուրաքանչյուր անդամ պետության).

1. Այն նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, որոնք առնչվում են ֆինանսական կազմակերպությունների գործունեության եւ ֆինանսական ծառայությունների մատուցման հետ կապված հարցերի, եթե այդ նախագծերը, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, հասանելի են դարձվում անսահմանափակ թվով անձանց,

2. անդամ պետությունների ֆինանսական կազմակերպությունների եւ գրանցված անդրսահմանային կազմակերպությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ,

3. թույլտվությունների եւ (կամ) լիցենզիաների (պետական գրանցման մասին վկայականների) տեսակը եւ տրամադրման ամսաթիվը,

4. ընդհանուր առմամբ բանկերի, ապահովագրական ընկերությունների, այդ թվում` անդրսահմանային կազմակերպությունների ակտիվները,

5. ընդհանուր առմամբ բանկերի, ապահովագրական ընկերությունների, այդ թվում` անդրսահմանային կազմակերպությունների պարտավորությունները,

6. այլ տեղեկություններ, որոնք չեն հակասում անդամ պետությունների օրենսդրությանը:

- Իրենց իրավասության (լիազորությունների) շրջանակներում լիազոր մարմինները ցանկացած լիազոր մարմնի հարցման հիման վրա իրականացնում են տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ տեղեկությունների, փոխանակում հնարավորինս լիարժեք ծավալով, ներառյալ հետեւյալ տեղեկությունները.

1. պետական գրանցում, լիցենզիայով (թույլտվությամբ) նախատեսված գործունեություն, այլ անդամ պետությունում  գրանցված ֆինանսական կազմակերպության բաժնետոմսերի (մասնակցության բաժնեմասերի) ձեռքբերման համար համաձայնության տրամադրում կամ տրամադրման մերժում, բանկային խմբի (բանկային հոլդինգի), բանկային կոնգլոմերատի կազմ, հիմնական (մայր) կազմակերպության կառավարում եւ ներքին հսկողության համակարգ, բաժնետերեր (մասնակիցներ), փոխկապակցված անձինք, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ, ինչպես նաեւ կազմակերպություններ, որոնց դեպքում այլ անդամ պետության ֆինանսական շուկայում գործող կազմակերպությունը կանոնադրական կապիտալում գերակշռող մասնակցության ուժով կամ կնքված պայմանագրին համապատասխան կամ այլ կերպ հնարավորություն ունի կանխորոշելու նշված կազմակերպությունների կառավարման մարմինների կողմից ընդունվող որոշումները,

2. այլ տեղեկություններ, որոնք, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, վերապահված են լիազոր մարմինների իրավասությանը (լիազորություններին):

Այսպիսով` ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների հետ տեղեկատվության արդյունավետ փոխանակման, ֆինանսական կազմակերպությունների կոնսոլիդացված վերահսկողության շրջանակներում արդյունավետ համագործակցության ապահովման, ինչպես նաեւ ֆինանսական շուկաների կարգավորման դաշտի ներդաշնակեցման համար Հայաստանի Հանրապետության կողմից «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրության վավերացումը համարում ենք նպատակահարմար:
 


ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը
 
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` «ԿԱՊԻՏԱԼԻ ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԳԱՂՏՆԻ, ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


Արձանագրությունը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Միաժամանակ հայտնում ենք, որ արձանագրությունը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրույթների հիմքով:
 

Իրավական ակտերի փորձաքննության
գործակալության պետ`                                                 Կ. ԽՏՐՅԱՆ
 



ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
 
 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
 
 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

13 փետրվարի 2020 թվականի  N 141- Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` «ԿԱՊԻՏԱԼԻ ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԿՈՆՖԻԴԵՆՑԻԱԼ, ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ  ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ 2018 թվականի հունիսի 18-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից`  միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ       Տ. ԱՎԻՆՅԱՆ

2020 թ. փետրվարի 14
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

3 հունիսի 2020 թվականի  N  648 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 2018 թվականի հունիսի 18-ին Մոսկվայում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության` «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                           Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունիսի 3
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում 2018 թվականի հունիսի 18-ին Մոսկվայում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության` «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը:

Հարգանքով`              ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ