Armenian ARMSCII Armenian
Պ-575-17.04.2020,15.06.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի  քրեական օրենսգրքի 332.3 -րդ հոդվածում`

1. Վերնագիրը  շարադրել  հետեւյալ բովանդակությամբ նոր  խմբագրությամբ. «Փաստաբանի կամ նոտարի գործունեության իրականացմանը խոչընդոտելը կամ, կապված նրա գործունեության իրականացման հետ, սպառնալը»,

2. 1-ին մասից հանել «Պաշտոնատար անձի կողմից» բառերը,

3. 1-ին եւ 2-րդ մասերի «լիազորությունների» բառը փոխարինել «գործունեության» բառով,

4. լրացնել նոր` 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: