Armenian ARMSCII Armenian
Կ-6643-18.06.2020-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական 1998 թվականի մայիսի 5-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 70-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերությունում «բյուջե» բառից հետո ավելացնել «, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի եւ օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի եւ դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության եւ առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման արտաբյուջե» բառերով:

Հոդված 2. Օրենսգիր 256-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր պարբերություն հետեւայալ բովանդակությամբ.

«Ընդերքօգտագործման իրավունքի գրավի իրավահարաբերությունները կարգավորվում են ընդերքի մասին օրենսգրքով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: