Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-668-19.06.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետից հանել «պաշտոնատար» բառը:

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածը՝

1. լրացնել նոր՝ 1.1-ին մասով.

«1.1. Հայտարարագիր ներկայացնելու պահանջը պարտադիր է «Հանրային ծառայության մասի» օրենքով սահմանված անձանց եւ հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց իրական սեփականատերերի, հիմնադիրների (մասնակիցները), գործադիր մարմնի համար օրենքով նախատեսված դեպքերում:».

2. 7-րդ մասի 1-ին նախադասությունից հանել «պաշտոնատար» բառը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Հանրային ծառայությունների ոլորտի կազմակերպությունների գործունեությունը պետք է համահունչ լինի հաշվետվողականության եւ թափանցիկության լավագույն չափորոշիչներին, քանի որ այս գործոնները հավելյալ վստահություն են ձեւավորում սակագների մասով գնագոյացման գործընթացի նկատմամբ, ինչպես նաեւ հնարավորություն են տալիս իրականացնել հանրային վերահսկողության համապատասխան գործիքակազմ:

Հանրային հաշվետվողականության լրացուցիչ մեխանիզմի ներդրման գործիքներից մեկը կարող է լինել նշյալ ընկերությունների բարձրագույն գործադիր պաշտոն զբաղեցնող անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրումը: Տվյալ մեխանիզմը կարող է նպաստել համակարգերի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, ինչն անհրաժեշտ նախապայման է օրինակ դրանց հետագա բաժնետիրացման համար:

Վերոհիշյալ նպատակների համատեքստում, սույն օրենքի նախագծով առաջարկվում է հանրային ծառայություն մատուցող կազմակերպությունների ղեկավար կազմի համար, ովքեր հայտարարագրեր կներկայացնեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի  65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Էներգետիկայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. օրենքների նախագծերը,

2. օրենքրենքների նախագծի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքների փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքները:

Նախագծի հիմնական զեկուցող՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան:

Խնդրում եմ օրենքի նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝  ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՎԱՐԱԶԴԱՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ