Armenian ARMSCII Armenian
Կ-6822-06.07.2020-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ օրենք)՝

1) ամբողջ տեքստում «արդյունաբերական նմուշի» բառերը եւ դրանց համապատասխան հոլովաձեւերը համապատասխանաբար փոխարինել «արդյունաբերական դիզայնի» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով.

2) ամբողջ տեքստից հանել «, օգտակար մոդելի» եւ «, օգտակար մոդելների» բառերը.

3) ամբողջ տեքստում «արդյունաբերական նմուշի վկայագիր» բառերը եւ դրանց համապատասխան հոլովաձեւերը համապատասխանաբար փոխարինել «արդյունաբերական դիզայնի արտոնագիր» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 2.

1. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
«1. Գյուտերի իրավական պահպանության գծով՝
ա) գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու հայտի, այդ թվում՝ ազգային փուլ փոխադրված միջազգային հայտի, գրանցման եւ նախնական փորձաքննության արդյունքում որոշում կայացնելու համար
հավակնության սահմանման 5-ից ավելի կետերից յուրաքանչյուրի համար՝ լրացուցիչ
20

5

բ) հայտի վաղաժամկետ հրապարակման մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 10
գ) գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար (հավակնության սահմանման յուրաքանչյուր անկախ կետի համար) 120
դ) գյուտի պետական գրանցման եւ արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) տալու համար 15
ե) գյուտի արտոնագրին (կարճաժամկետ արտոնագրին) կից գյուտի լրիվ նկարագրությունը հրապարակելու համար՝ 25 էջից ավելի յուրաքանչյուր էջի համար 2,5
զ) բողոքարկման խորհուրդ ներկայացված բողոքի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 25
է) գյուտի արտոնագիր տալու հայտը գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտի փոխակերպելու մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 10
ը) գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտը գյուտի արտոնագիր տալու հայտի փոխակերպելու մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 10
թ)  սահմանված ժամկետների երկարաձգման մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 8
ժ) հայտով գործավարությունը շարունակելու մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 15
ժա)  իրավունքների վերականգնման մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 10
ժբ)  միջազգային կամ ցուցահանդեսային առաջնության խնդրարկումը քննարկելու եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար (խնդրարկվող յուրաքանչյուր առաջնության համար) 10
ժգ) խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 10
ժդ) առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 10
ժե) արտոնագրի (կարճաժամկետ արտոնագրի) կրկնակը տալու համար 10
ժզ) արտոնագրի (կարճաժամկետ արտոնագրի) պատճենը տալու համար 5
ժէ) գյուտի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)՝
երկրորդ, երրորդ տարվա համար 20
չորրորդ, հինգերորդ տարվա համար 25
վեցերորդ, յոթերորդ տարվա համար 30
ութերորդ, իններորդ տարվա համար 40
տասներորդ, տասնմեկերորդ տարվա համար  50
տասներկուերորդ, տասներեքերորդ տարվա համար 60
տասնչորսերորդ, տասնհինգերորդ տարվա համար  70
տասնվեցերորդ, տասնյոթերորդ տարվա համար  80
տասնութերորդ, տասնիններորդ, քսաներորդ տարվա համար 100
քսանմեկերորդ, քսաներկուերորդ տարվա համար 130
քսաներեքերորդ, քսանչորսերորդ, քսանհինգերորդ տարվա համար 160
ժը) գյուտի կարճաժամկետ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)՝
 երկրորդ, երրորդ տարվա համար 20
չորրորդ, հինգերորդ տարվա համար  25
վեցերորդ, յոթերորդ տարվա համար 30
ութերորդ, իններորդ տարվա համար 35
տասներորդ տարվա համար 40
ժթ) գյուտի արտոնագրի (կարճաժամկետ արտոնագրի) գործողության վերականգնման մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 50
ի) լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 50
իա) գյուտերի՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար  8
իբ) գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու դեմ բողոքարկման խորհուրդ ներկայացված առարկության քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար  40
իգ) գյուտի կարճաժամկետ արտոնագրին կից գյուտի նոր լրիվ նկարագրությունը հրապարակելու համար
25 էջից ավելի յուրաքանչյուր էջի համար, լրացուցիչ՝
5

1.5

իդ) արտոնագրատիրոջ իրավունքների զիջումը գրանցելու մասին որոշում կայացնելու համար (պայմանագրով (զիջման ակտով) նախատեսված յուրաքանչյուր գյուտի համար) 40
իե) լիցենզիայի գրանցման համար (յուրաքանչյուր գյուտի համար) 60
իզ) լիցենզիայի մեջ կատարված փոփոխությունները գրանցելու համար 10
իէ) բաց լիցենզիա տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարություն հրապարակելու մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար  2
իը)  բաց լիցենզիա տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարությունը հետ կանչելու մասին տեղեկությունների հրապարակման մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 10
իթ) արտոնագիր ստանալու իրավունքի զիջման մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 15
լ) հայտում փոփոխություն կատարելու մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 2
լա) հայտին կամ գրանցված իրավունքներին վերաբերող  փաստաթղթերն ու նյութերը ուսումնասիրելու կամ դրանց ծանոթանալու մասին  դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 12
լբ)
 
Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի համաձայն փորձաքննության պահանջներին (ձեւական հատկանիշներով) հայտի համապատասխանության ստուգման եւ առաքման համար 30
լգ) ազգային փուլ փոխադրված միջազգային հայտի քննարկումը սահմանված ժամկետից շուտ սկսելու մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 10:»

2)   2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3)   3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
«3. Արդյունաբերական դիզայնի իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով՝
ա) արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու հատը գրանցելու,  հայտի նախնական փորձաքննություն անցկացնելու եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար
հայտում ներառված մեկից ավելի յուրաքանչյուր արդյունաբերական դիզայնի  համար, լրացուցիչ՝
 20
8
բ) հայտում կատարված փոփոխություն կատարելու մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 2
գ) միջազգային կամ ցուցահանդեսային առաջնության խնդրարկման քննարկման եւ  դրա արդյունքում որոշում կայացնելու համար (յուրաքանչյուրի համար) 10
դ) առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 10
ե) խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 10
զ)  հայտի հրապարակումը հետաձգելու մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար  10
է) հայտին կամ գրանցված իրավունքներին վերաբերող  փաստաթղթերն ու նյութերը ուսումնասիրելու կամ դրանց ծանոթանալու մասին  դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 12
ը)  իրավունքների վերականգնման մասին դիմումի քննարկման ր դրա արդյունքում որոշում կայացնելու համար 10
թ)  սահմանված ժամկետների երկարաձգման մասին դիմումը քննարկելու եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար  8
ժ) արդյունաբերական դիզայնի հայտի ըստ էության փորձաքննության անցկացման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար
հայտում  ներառված մեկից ավելի յուրաքանչյուր արդյունաբերական դիզայնի  համար, լրացուցիչ
30
20
ժա) բողոքարկման խորհուրդ ներկայացված բողոքի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար  15
ժբ) արդյունաբերական դիզայնի պետական գրանցման եւ արտոնագիր տալու համար 15
ժգ)  արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու դեմ առարկության քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 10
ժդ) արդյունաբերական դիզայնի արտոնագրի գործողության ժամկետի երկարաձգման համար
առաջին հինգ տարվա համար 60
երկրորդ հինգ տարվա համար 120
երրորդ հինգ տարվա համար 180
չորրորդ հինգ տարվա համար 270
հինգերորդ հինգ տարվա համար 480
ժե) արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքների զիջումը գրանցելու համար (յուրաքանչյուր արդյունաբերական դիզայնի համար) 40
ժզ) լիցենզիայի գրանցման համար

մեկից ավելի յուրաքանչյուր արդյունաբերական դիզայնի համար, լրացուցիչ՝

60

45

ժէ) արդյունաբերական դիզայնի լիցենզիայի փոփոխությունները գրանցելու համար 10
ժը) արտոնագրի կրկնակը տալու համար 10
ժթ)  արտոնագրի պատճենը տալու համար 5
ի) արդյունաբերական դիզայնների Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար 8
իա) արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու իրավունքի զիջման մասին դիմումի քննարկման  եւ զիջումը գրանցելու համար 15
իբ) սահմանված ժամկետները երկարաձգելու մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 8
իգ) արդյունաբերական դիզայնի արտոնագրի գործողությունը վերականգնելու մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 40
իդ) հայտի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին դիմումի քննարկման եւ դրա արդյունքում որոշում կայացնելու համար 10
իե) արդյունաբերական դիզայնի միջազգային հայտի առաքման համար 30:»
     
4) 8-րդ կետի՝

ա)  «ե» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

բ) «ը» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ը) արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին պաշտոնական հրապարակումներում հայտատուի, արտոնագրատիրոջ կամ այլ իրավատիրոջ կողմից թույլ տրված վրիպակներն ուղղելու համար (յուրաքանչյուրի համար) 2,5»:

Հոդված 3.

1. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 28. Գյուտերի, արդյունաբերական դիզայնների, բույսերի սորտերի, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունները

«Պետության կողմից գաղտնի ճանաչված գյուտի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար տարեկան պետական տուրք չի վճարվում:

 Արտոնագրատիրոջ կողմից՝ գյուտի օգտագործման իրավունքը ցանկացած այլ անձի տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարության հրապարակումից հետո դրան հաջորդող տարվանից արտոնագիրն ուժի մեջ պահելու պետական տուրքը նվազեցվում է 50 տոկոսով:

Ֆիզիկական անձինք, մինչեւ 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք գյուտի, արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու եւ այն գործողության մեջ պահելու հետ կապված, բույսերի սորտերի, գրանցման եւ դրա նկատմամբ իրավունքները գործողության մեջ պահելու հետ կապված՝ սույն oրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա», «դ»-«ժ», «ժբ»-«ժգ», «ժե», «ժէ»-«ժը», «իա», «իդ», «իթ» ենթակետերով, 3-րդ կետի «ա», «գ», «ե», «թ», «ժա»-«ժբ», «ժդ»-«ժե», «ժը», «ի»-«իբ» ենթակետերով նախատեսված պետական տուրքերը, ինչպես նաեւ ապրանքային նշանների (բացառությամբ կոլեկտիվ եւ հավաստագրային ապրանքային նշանների) գրանցման եւ վկայական ստանալու հետ կապված՝ սույն oրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա»-«ժդ» եւ «ժը» ենթակետերով սահմանված պետական տուրքերը նվազեցվում են 75 տոկոսի չափով, իսկ 25-ից  100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք՝ 50 տոկոսի չափով:

Ընդ որում՝ սույն oրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «իդ», «իթ»,                3-րդ կետի «ժե», «իա», 4-րդ կետի «ժգ» ենթակետերով նվազեցված դրույթաչափը կիրառվում է, եթե արտոնագրատերը կամ ապրանքային նշանի իրավատերը եւ այդ իրավունքները ստացողը կամ արտոնագիր ստանալու իրավունքը զիջողը եւ այդ իրավունքները ստացողը, օգտվում են նվազեցված դրույքաչափով պետական տուրք վճարելու արտոնությունից: Ընդ որում, եթե նրանք համարվում են տարբեր կատեգորիաների հայտատուներ եւ իրավատերեր, այսինքն՝ օգտվում են նվազեցված դրույքաչափի տարբեր տոկոսներից, ապա տուրքը վճարվում է նվազագույն նվազեցված տոկոսով:

Արտոնագրված գյուտի, բույսերի սորտերի, օգտագործման լիցենզիայի գրանցման պահից տվյալ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար հետագա տարեկան պետական տուրքերը վճարվում է լրիվ դրույքաչափով:»:

Հոդված 4.

1. Օրենքի 33-րդ հոդվածի՝

1) երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

 «Եթե սույն օրենքի 18 հոդվածով նախատեսված որեւէ գործողության համար վճարված տուրքի գումարը չի համապատասխանում սահմանված չափերին, ապա պակաս վճարված պետական տուրքը ենթակա է վճարման օրենքով սահմանված ժամկետում:».

2) երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Գյուտի, արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու համար, բույսերի սորտերի, ապրանքային նշանների գրանցման եւ վկայագիր տալու, աշխարհագրական նշումների եւ ծագման տեղանունների գրանցման եւ (կամ) օգտագործման վկայագիր տալու, երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման տալու համար պետական տուրքերը վճարվում են այդ մասին լիազորված պետական կառավարման մարմնի որոշումը ստանալուց հետո օրենքով սահմանված ժամկետում: Նշված տուրքերը կարող են վճարվել նաեւ այդ ժամկետի ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում դրանց չափերն ավելացվում են 50 տոկոսով, բացառությամբ ապրանքային նշանների գրանցման եւ վկայագիր տալու համար տուրքերի, որոնց չափերն ավելացվում են 20 տոկոսով:».

3) հինգերորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Սույն օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետով սահմանված պետական տուրքը ենթակա է վճարման արտոնագիր տալու համար սահմանված պետական տուրքի հետ մեկտեղ:»:

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: