Armenian ARMSCII Armenian
Կ-6823-06.07.2020-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) տասներորդ բաժնում`

1) ամբողջ տեքստից հանել «օգտակար մոդելներ,» բառերը եւ դրանց հոլովված ձեւերը.

2) ամբողջ տեքստում «արդյունաբերական նմուշ» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «արդյունաբերական դիզայն» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 2.

1. Օրենսգրքի Գլուխ 65-ի ամբողջ տեքստում «Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «Արտոնագրերի մասին» եւ «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 3.

1. Օրենսգրքի 1144-րդ հոդվածի`

1) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) նոր, տեխնիկայի մակարդակից ուղղակիորեն չբխող գյուտին.».

2)  2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) արտադրանքի արտաքին տեսքը բնորոշող` նոր եւ ինքնատիպ արդյունաբերական դիզայնին:»:

Հոդված 4.

1. Օրենսգրքի 1148-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1148. Գյուտի, արդյունաբերական դիզայնի համահեղինակները

1. Գյուտի, արդյունաբերական դիզայնի համահեղինակների փոխհարաբերությունները սահմանվում են նրանց միջեւ կնքված պայմանագրով: Պայմանագրի բացակայության դեպքում կամ պայմանագրով չկարգավորված հարաբերությունների դեպքում առաջացած վեճերը լուծվում են դատական կարգով:

2. Գյուտի, արդյունաբերական դիզայնի ստեղծմանը ցուցաբերված ոչ ստեղծագործական բնույթի աջակցությունը (տեխնիկական, կազմակերպչական կամ նյութական օգնություն, իրավունքների ձեւակերպմանն օժանդակություն եւ այլն) չի հանգեցնում համահեղինակության:»:

Հոդված 5.

1. Օրենսգրքի 1149-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1149. Ծառայողական գյուտերը, ծառայողական արդյունաբերական դիզայնները

1. Ծառայողական պարտականությունների կամ գործատուի առաջադրանքը կատարելու ընթացքում աշխատողի ստեղծած գյուտի, արդյունաբերական դիզայնի (ծառայողական գյուտ, ծառայողական արդյունաբերական դիզայն) նկատմամբ իրավունքը, պատկանում է գործատուին, եթե նրանց միջեւ կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:»:

Հոդված 6.

1. Օրենսգրքի 1150-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1150.  Ծառայողական գյուտի, ծառայողական արդյունաբերական դիզայնի հեղինակի վարձատրության իրավունքը

1. Ծառայողական գյուտի, ծառայողական արդյունաբերական դիզայնի հեղինակի (աշխատողի) վարձատրության չափը, պայմանները եւ վճարման կարգը որոշվում են հեղինակի եւ գործատուի միջեւ կնքված պայմանագրով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:»:

Հոդված 7.

1. Օրենսգրքի 1151-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմնի կողմից տրված գյուտի արտոնագիրը, գյուտի կարճաժամկետ արտոնագիրը եւ արդյունաբերական դիզայնի արտոնագիրը:»:

Հոդված 8.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: