Armenian ARMSCII Armenian
Կ-68212-06.07.2020-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 189.19-րդ հոդվածով.

«Հոդված 189.19.  Օտարերկրյա պետություններում գյուտի արտոնագրման համար սահմանված կարգի խախտումը

1. Օտարերկրյա պետություններում գյուտի արտոնագրման համար սահմանված կարգի խախտումը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ`  նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2.

1. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «189.9-189.10» բառերից հետո լրացնել «, 189.19-րդ» բառերով:

Հոդված 3.

1. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «147, 1899  եւ 18910» բառերը փոխարինել «147, 189.9, 189.10 եւ 189.19» բառերով:

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը