Armenian ARMSCII Armenian
Կ-6825-06.07.2020-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

1. «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-59-Ն օրենքի (այսուհետ` օրենք)`

1) ամբողջ տեքստից հանել «, օգտակար մոդել», «, օգտակար մոդելի» եւ «կամ օգտակար մոդելի» բառերը.

2) ամբողջ տեքստում «արդյունաբերական նմուշ» բառերը եւ դրանց համապատասխան հոլովաձեւերը համապատասխանաբար փոխարինել «արդյունաբերական դիզայն» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: