Armenian ARMSCII Armenian
Պ-6112-13.05.2020-ՏՏԳԲ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքում  լրացնել նոր Գլուխ 4.1`

«ԳԼՈՒԽ 4.1

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

Հոդված 15.1.  Հիմնական հասկացությունները

Սույն օրենքի իմաստով տրանսպորտային միջոցների վաճառքի եւ վարձակալության տրամադրման իրականացման  հիմնական հասկացություններն են`

տրանպորտային միջոցների վաճառքի վայր` առեւտրի իրականացման հիմունքներով տրանսպորտային միջոցների տրամադրման վայր, որտեղ իրականացվում է տրանսպորտային միջոցների առուվաճառքը,

տրանպորտային միջոցների վարձակալության իրականացման վայր` համապատասխան վայր, որտեղ իրականացվում է տրանսպորտային միջոցների վարձակալական հիմունքներով տրամադրում:

Հոդված 15.2. Տրանսպորտային միջոցների վաճառքի իրականացման վայրերին ներկայացվող պահանջները

1. Տրանսպորտային միջոցների վաճառքի գործունեությունն իրականացնում են իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը:

2. Տրանսպորտային միջոցների վաճառքի իրականացնող տրտեսվարող սուբյեկտները պետք է`

1) ունենան Երեւան քաղաքի տարածքում եւ Երեւանից 30 կմ շառավիղով հեռավորության վրա, ոչ պակաս քան 8 հեկտար տարածք, իսկ մնացած տարածքներում ոչ պակաս քան մեկ հեկտար` սեփականության իրավունքով իրենց պատկանող  կամ այլ օրինական հիմունքներով իրենց տիրապետության տակ գտնվող ասֆալտապատ տարածք.

2) տրանսպորտային միջոցների վաճառքի իրականացման վայրերի տարածքներում` 20 տոկոսի չափով տրանպորտային միջոցների վաճառքի վայր այցելած գնորդների մեքենաների կայանման համար առանձնացված տարածք (այսուհետ` կայանման տարածք).

3) գծանշված լինի համապատասխան տրանսպորտային միջոցի չափով եւ լուսավորված: Ընդ որում, գծանշումները պետք է ենթադրեն, որ յուրաքանչյուր մեքենա ցանկացած ժամանակ ունենա ազատ ելքի եւ մուտքի հնարավորություն:

4) ունենան պայմանագրեր պահնորդական ծառայությունների հետ, կամ ունենան սեփական պահնորդական ծառայությունները, ինչպես նաեւ ամբողջ տարածքը, այդ թվում նար կայանման տարածքը պետք է կահավորված լինեն տեսահսկման համակարգերով.

3. Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից կարող են սահմանվել այլ լրացուցիչ պայմաններ:

Հոդված 15.3. Տրանսպորտային միջոցների վարձակալության տրամադրման իրականացման վայրերին ներկայացվող պահանջները

1. Տրանսպորտային միջոցների վարձակալության տրամադրման գործունեությունն իրականացնում են իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը:

2. Տրանսպորտային միջոցների վարձակալության տրամադրման իրականացման վայրերը պետք է ապահովված լինեն`

1) վարձակալության տրամադրման համար առանձնացված տարածքով.

2) հսկիչ տեսախցիկներով կամ ունենան պայմանագրեր պահնորդական ծառայաություններ մատուցող անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց հետ.

3) առնվազն 10 մեքենայի համար նախատեսված կայանման տարածքով:

3. Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից կարող են սահմանվել այլ լրացուցիչ պայմաններ:

Հոդված 15.4. Տրանսպորտային միջոցների վաճառքի եւ վարձակալության գործունեությունն իրականացնող անհատ ձեռնարկատերերին կամ իրավաբանական անձանց ներկայացվող պահանջները

Տրանսպորտային միջոցների վաճառքի եւ վարձակալության գործունեությունն իրականացնող անհատ ձեռնարկատերերը կամ իրավաբանական անձինք պարտավոր են ծանուցել իրենց կողմից իրականցվող գործոինեության մասին «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող վաթսուներորդ օրվանից: