Armenian ARMSCII Armenian
Կ-7024-30.07.2020-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ) սույն կետի «ա» ենթակետով սահմանված պարբերականությունից տարբերվող պարբերականությամբ տեխնիկական զննություն անցնելու դեպքում՝ մինչեւ յուրաքանչյուր տեխնիկական զննությունը հաշվարկման ենթակա տարեկան բնապահպանական հարկի գումարների հանրագումարի չափով՝ մինչեւ տեխնիկական զննությունը.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: