Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-181-20.12.2012-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին եւ երկրորդ պարբերություններում «40» թիվը փոխարինել «50» թվով:

Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածում`

1) 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) անձը ունի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող` սույն օրենքով կամ այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք:».

2) 8-րդ մասը «կարգը» բառից հետո լրացնել «, իսկ սույն հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետում նշված դեպքում` նաեւ կենսաթոշակի տեսակը փոխելու նրա իրավունքի եւ դրա իրականացման կարգի վերաբերյալ» բառերով:

Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածում.

1) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն, կենսաթոշակի վճարումը շարունակելու համար, պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, նախորդ տարվա ընթացքում բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ եւ ստորագրել հայտարարություն Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին:

Կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»,

2) 9-րդ մասում «կողմից Հայաստանի Հանրապետությունում տրված եւ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող» բառերը փոխարինել «տված եւ» բառով:

Հոդված 4 Օրենքի 36-րդ հոդվածում.

1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Կենսաթոշակը վճարելը վերսկսելու դեպքում` չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է միանվագ` այդ գումարը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (տեղեկատվությունը) ստացվելուն հաջորդող ամսվա կենսաթոշակների վճարման համար սահմանված ժամկետում:»,

2) 5-րդ մասում «Չվճարված կենսաթոշակի գումարը» բառերը փոխարինել «Կենսաթոշակ վճարելը դադարեցնելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը» բառերով:

Հոդված 5. Օրենքի 38-րդ հոդվածում.

1) 1-ին մասի 4-րդ կետը «ներկայացրել է» բառից հետո լրացնել «կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) հետո» բառերով,

2) 4-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող երեխայի կամ առկա (ցերեկային) ուuուցմամբ uովորող զավակի մյուս ծնողը մահանալու դեպքում` կերակրողի մահվան օրվանից. եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:»:

Հոդված 6. Օրենքի 41-րդ հոդվածում.

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ կետով.

«15) անձին սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) կենսաթոշակ նշանակված լինելու դեպքում:»,

2) 1-ին մասի 2-րդ պարբերությունը «ամսվա 1-ից» բառերից հետո լրացնել «` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» բառերով,

3) 1-ին մասը 2-րդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ պարբերությունով.

«Սույն մասի 2-րդ կետում նշված դեպքում, ինչպես նաեւ այն դեպքում, երբ անձը կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք է ձեռք բերել հաշմանդամ ճանաչվելու (կամ հաշմանդամ ծնողներ, զավակներ ունենալու) հետեւանքով` կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է հաշմանդամության ժամկետը լրանալու օրվանից:»,

4) 2-րդ մասը երկրորդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ կետով.

«2.1) կենսաթոշակը տասներկու ամիս անընդմեջ լիազորագրի հիման վրա վճարելու դեպքում.»,

5) 2-րդ մասի երրորդ կետում «փաստաթուղթ չներկայացնելու կամ հայտարարություն չտալու» բառերը փոխարինել «հայտարարությունը չստորագրելու (բանկ չներկայանալու)» բառերով,

6) 4-րդ մասի 1-ին կետում «2-րդ կետի» բառերը փոխարինել «2-րդ եւ 2.1-րդ կետերի» բառերով, իսկ կետը «դիմելու» բառից հետո լրացնել «(անհրաժեշտ փաստաթղթերը եւ տեղեկատվությունը ստացվելու)» բառերով,

7) 4-րդ մասի երրորդ կետում «փաստաթուղթը ներկայացնելու կամ հայտարարությունը տալու» բառերը փոխարինել «հայտարարությունը ստորագրելու (բանկ ներկայանալու)» բառերով:

Հոդված 7. Օրենքի 43-րդ հոդվածում.

1) վերնագիրը «կատարելը» բառից հետո լրացնել «, ավել վճարված կենսաթոշակի գումարը բռնագանձելը» բառերով.

2) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացվելու, ինչպես նաեւ կենսաթոշակառուի` սույն օրենքի 50-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելու հետեւանքով կամ սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) նրան ավել վճարված գումարները հետ գանձելու մասին կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշման եւ կենսաթոշակառուի գրավոր համաձայնության հիման վրա, սակայն նշանակված կենսաթոշակի 15 տոկոսից ոչ ավելի, եթե ավել վճարված կենսաթոշակի գումարի չափը չի գերազանցում որոշումը կայացնելուն հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի կրկնապատիկը:».

3) 2-րդ մասում «վճարվելիք» բառը փոխարինել «վճարվող» բառով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ մասերով.

«4. Կենսաթոշակառուի համաձայնության բացակայության դեպքում, ինչպես նաեւ այն դեպքում, երբ ավել վճարված կենսաթոշակի գումարի չափը գերազանցում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված չափը` ավել վճարված կենսաթոշակի գումարները բռնագանձվում են դատական կարգով, լիազոր մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայացրած հայցի հիման վրա:

5. Կենսաթոշակից կատարվող պահումների չափը համամասնորեն փոփոխվում է կենսաթոշակի չափը փոխվելու դեպքում:»:

Հոդված 8. Օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասում «մահվան վկայականը տվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը» բառերը փոխարինել «կենսաթոշակառուն մահացել է Հայաստանի Հանրապետությունում» բառերով:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ին:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից դադարեցվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման՝ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքով սահմանված կարգով կայացրած որոշման հիման վրա կենսաթոշակից պահումները կատարելը:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշման հիման վրա մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում ավել վճարված կենսաթոշակի գումարները չեն կարող պահվել: Այդ գումարները կարող են բռնագանձվել միայն դատական կարգով` անկախ ավել վճարված գումարի չափից:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կենսաթոշակ վճարելը վերսկսելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի (եթե այլ պետության քաղաքացի չէ) կենսաթոշակառուի չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամսվան նախորդող երեք տարվա՝ մինչեւ 2012 թվականի հունիսի 1-ը ընկած այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացի (եթե այլ պետության քաղաքացի չէ) կենսաթոշակառուն մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը դիմել է կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար եւ նրան օրենքով սահմանված կարգով վճարվել է դիմելուն նախորդող մեկ տարվա ժամանակահատվածի չվճարված կենսաթոշակի գումարը, ապա դիմելուն նախորդող երեք տարվա կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու՝ մինչեւ 2012 թվականի հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածի չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են՝

1) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 2015 թվականի հունիսի 1-ը կենսաթոշակառուին առաջին անգամ կենսաթոշակ վճարելիս՝ տվյալ ամսվա կենսաթոշակների վճարման ցուցակների հիման վրա,

2) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կենսաթոշակառուին կենսաթոշակ չվճարելու եւ կենսաթոշակառուի մահվան դեպքում՝ կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարները վճարելու համար սահմանված կարգով` այդ գումարները ստանալու իրավունք ունեցող անձի դիմումի հիման վրա,

3) մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կենսաթոշակառուի մահվան դեպքում՝ կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարները ստացած անձի դիմումի հիման վրա, եթե դիմումը ներկայացվել է մինչեւ 2013 թվականի հունիսի 1-ը:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից վերահաշվարկվում են կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակները:


ՏԵՂԵԿԱՆՔ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն ընդունելու վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Նախագիծը ներկայացվում է ի կատարումն ՀՀ վարչապետի 05.06.2012թ. թիվ 02/14.10/7932-12 հանձնարարականի, ինչպես նաեւ` ՀՀ կառավարության 2012 թ. մարտի 22-ի նիստի թիվ 11 արձանագրության 4-րդ կետի 3-րդ ենթակետի:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական բյուջեից ֆինանսավորվող տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձը ունի մեկ կենսաթոշակ ստանալու իրավունք` իր ընտրությամբ:

Իսկ օրենքի 43-րդ հոդվածով կարգավորվում է կենսաթոշակներից պահումներ կատարելու հետ կապված հարաբերությունները:

Կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական համակարգի տվյալների համադրումների հետեւանքով հայտնաբերվել էր, որ միեւնույն անձինք միաժամանակ աշխատանքային կենսաթոշակ են ստացել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունից եւ զինվորական կենսաթոշակ այլ մարմիններից` չունենալով երկու կենսաթոշակ ստանալու իրավունք:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով դադարեցվել է նշված անձանց երկու կենսաթոշակ վճարելը եւ միջոցներ են ձեռնարկվել ավել վճարված կենսաթոշակի գումարներն օրենքով սահմանված կարգով հետ գանձելու համար` պահումներ կատարելով նրանց վճարվող կենսաթոշակից:

Հաշվի առնելով, որ կենսաթոշակների նշանակման վաղեմության պատճառով հնարավոր չէ պարզել սխալի պատճառները (օրենսդրությամբ սահմանված չեն եղել կենսաթոշակ նշանակող տարբեր մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման ընթացակարգեր, բացակայել է կենսաթոշակառուների հաշվառման միասնական տեղեկատվական շտեմարանը)` ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 22-ի նիստում ընդունվել է համապատասխան արձանագրային որոշում, որի համաձայն` հանձնարարվել էր.

1) կենսաթոշակ նշանակող մարմինների ղեկավարներին` 2012 թվականի ապրիլի 1-ից զերծ մնալ ավելի վճարված կենսաթոշակի գումարները հետ գանձելուց,

2) ՀՀ արդարադատության նախարարին՝ երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն խնդրի վերջնական լուծման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի ապահովման վերաբերյալ:

Ըստ այդմ, ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ կառավարություն է ներկայացրել համապատասխան առաջարկություններ:

Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության կարծիքի` ՀՀ օրենսդրության խախտմամբ նշանակված կենսաթոշակները դադարեցնելու, կենսաթոշակից պահումներ կատարելու օրենսդրական հիմքերը հստակ չեն:

Միաժամանակ, խնդիրներ են առաջացել իրավակիրառական պրակտիկայում` կապված չվճարված կենսաթոշակի գումարների վճարման պայմանների, ինչպես նաեւ թաղման նպաստի իրավունքի կապակցությամբ:

Միաժամանակ, 2012 թվականի մայիսի 5-ին ուժի մեջ է մտել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ 19.03.2012թ. թիվ ՀՕ?100-Ն օրենքը: Համաձայն կատարված փոփոխությունների` եթե կենսաթոշակ վճարելը դադարեցվել է` չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու ամuվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել՝ նախկին օրենսդրությամբ սահմանված 3 տարվա փոխարեն:

Վերը նշված օրենքով անցումային դրույթներ չեն սահմանվել, ինչի արդյունքում օրենքը տարածվել է նաեւ մինչեւ ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի չվճարված կենսաթոշակի գումարների վրա:

ՀՀ Սահմանադրական դատարանը, 2012 թվականի հոկտեմբերի 2-ի N ՍԴՈ-1050 որոշմամբ, իրավական դիրքորոշումներ էր արտահայտել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ կենսաթոշակը լիազորագրով վճարելու դրույթների վերաբերյալ:

2. Առկա խնդիրներին առաջադրվող լուծումները

Հաշվի առնելով ՀՀ արդարադատության նախարարության կարծիքը, ինչպես նաեւ մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, առաջարկվում է համապատասխան լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում:

Մասնավորապես, առաջարկվում է.

1) որպես կենսաթոշակ նշանակելը մերժելու հիմք` սահմանել ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող այլ կենսաթոշակ ստանալը,

2) վերը նշված հիմքով կենսաթոշակ նշանակելը մերժելու դեպքում` ամրագրել կենսաթոշակի տեսակը փոխելու իրավունքի մասին դիմողին տեղեկացնելու` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման պարտականությունը,

3) սահմանել, որ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է նաեւ այն դեպքում, երբ հայտնի է դառնում անձին սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ) կենսաթոշակ նշանակված լինելու հանգամանքը,

4) հստակեցնել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշման հիման վրա կենսաթոշակից պահումներ կատարելու պայմաններն ու կարգը:

Միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշման հիման վրա կենսաթոշակից պահումներ կարող են կատարվել կենսաթոշակառուի համաձայնության դեպքում` եթե պահվող գումարի չափը չի գերազանցում կենսաթոշակի գումարի կրկնապատիկը: Հակառակ դեպքում` ավել վճարված գումարները ենթակա են բռնագանձման` լիազոր մարմնի ներկայացրած հայցի հիման վրա:

Առաջարկվում է նաեւ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դադարեցնել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման` նախկինում կայացրած որոշման հիման վրա կենսաթոշակից պահումներ կատարելը, ինչպես նաեւ` սահմանել, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշման հիման վրա մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի ավել վճարված կենսաթոշակի գումարները չեն կարող պահվել (այդ գումարները կարող են բռնագանձվել բացառապես դատական կարգով):

Հստակեցվում է կենսաթոշակ վճարելը դադարեցվելուց հետո չվճարված կենսաթոշակը վճարելու պայմանները, ինչպես նաեւ` թաղման նպաստի իրավունքը:

Միաժամանակ, լուծումներ են առաջադրվում անցումային շրջանի համար՝ կապված չվճարված կենսաթոշակի գումարը 3 տարվա փոխարեն մեկ տարվա ժամանակահատվածի համար վճարելու՝ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ 19.03.2012թ. թիվ ՀՕ-100-Ն օրենքն ուժի մեջ մտնելու հետ:

Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող (եթե չունի այլ պետության քաղաքացիություն) կենսաթոշակառուի չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու ամսվան նախորդող երեք տարվա՝ մինչեւ 2012 թվականի հունիսի 1-ը ընկած այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

Նախատեսվում է նաեւ նույն մոտեցումը կիրառել նաեւ այն դեպքերում, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող (եթե չունի այլ պետության քաղաքացիություն) կենսաթոշակառուն մինչեւ ներկայացվող նախագիծն օրենքն ուժի մեջ մտնելը դիմել է կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար եւ նրան օրենքով սահմանված կարգով վճարվել է դիմելուն նախորդող մեկ տարվա ժամանակահատվածի չվճարված կենսաթոշակի գումարը (դիմելու ամսվան նախորդող երեք տարվա՝ մինչեւ 2012 թվականի հունիսի 1-ը ընկած այն ժամանակահատվածի չվճարված կենսաթոշակի գումարը նախատեսվում է վճարել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կենսաթոշակառուին առաջին անգամ կենսաթոշակ վճարելիս կամ կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը ստանալու իրավունք ունեցող անձին):

ՀՀ Սահմանադրական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի N ՍԴՈ-1050 որոշման համատեքստում, վերանայվում են կենսաթոշակը լիազորագրով վճարելու կանոնները՝ գործող օրենսդրության իրավակարգավորումների արդյունքում առաջացող փաստացի իրավիճակը՝ տարին մեկ անգամ Հայաստանի Հանրապետությունում գտնվելը փաստելը ապահովելով լիազորագրի հիման վրա 12 ամիս անընդմեջ կենսաթոշակ վճարելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցնելու միջոցով:

Ըստ այդմ, վերանայվում է նաեւ կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելու կանոնները:

3. Ակնկալվող արդյունքը

Ներկայացվող նախագիծը կնպաստի քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը` նվազագույնի հասցնելով կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումների կողմից չարաշահումների հնարավորությունն ու կոռուպցիոն ռիսկերը:

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն ընդունելու դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ հաստատված կարգերում: