Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-194-18.01.2013-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքի (այսուհետ` Oրենք) 14-րդ հոդվածում «14.63» թիվը փոխարինել «14-64» թվով:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.64-րդ հոդվածով եւ 14.64 հավելվածով`

«Հոդված 14.64. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 14.64-ում:»:

ՀԱՎԵԼՎԱԾ 14.64
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ապարան քաղաքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով` սահմանակից է Միրաք գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Լուսագյուղ գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Կայք գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Վարդենիս գյուղական համայնքին, «Ե»-«Ա» հատվածով` Նիգավան գյուղական համայնքին


ԱՊԱՐԱՆ-ՄԻՐԱՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա» - «Բ»

Ապարան քաղաքային, Միրաք եւ Նիգավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը գետի հունով բարձրանում է դեպի հյուսիս,անցնում 1345.5 մ հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արեւելք, ջրբաժանով անցում 301.2 մ, հասնում բարձրունքի վրա տեղադրված թիվ 2 սահմանակետին, այնուհետեւ սահմանագիծը ջրբաժանով, թիվ 3-6 սահմանակետերով ամցնում է 1988 մ, հասնում Ապարան քաղաքային,Միրաք եւ Լուսագյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանմա «Բ» հանգուցային սահմանակետին, որը գտնվում է 2549.6 մ նիշ ունեցող սարի գագաթին:

«Ա» - «Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3634.7 մ:

ԱՊԱՐԱՆ-ԼՈՒՍԱԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ» - «Գ»

Ապարան քաղաքային, Միրաք եւ Լուսագյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է 2549.6մ նիշ ունեցող սարի գագաթին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, ապա հարավ, ջրբաժանի թիվ 1-2 սահմանակետերով անցնում 1669մ, հասնում ջրբաժանի թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արեւելք, ջրբաժանով, թիվ 4-5 սահմանակետերով անցնում 1018մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնում 204մ, հասնում Ապարան-Լուսագյուղ միջհամայնքային ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին, որտեղ հատում է ճանապարհը, թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, ճանապարհով անցնում 85մ, հասնում ճանապարհի եւ ձորակի հատման կետում գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արեւմուտք, ձորով անցնում 1102մ, հասնում թիվ 9 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի արեւելք, ապա հարավ-արեւելք, Ապարան քաղաքի տնամերձերի կողքով անցնելով 609մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող Լուսագյուղ, Կայք գյուղական եւ Ապարան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ» - «Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4687 մ է:

ԱՊԱՐԱՆ-ԿԱՅՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Ապարան քաղաքային, Լուսագյուղ եւ Կայք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ձորակի եւ դաշտային ճանապարհի հատման տեղում, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ձորակով անցնում 775.7 մ, հասնում թիվ 1 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արեւմուտք, ապա հարավ, թիվ 2 սահմանակետով անցնելով 206 մ, հասնում է Քասախ գետի ափին գտնվող թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արեւմուտք, գետով անցնում 276 մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, բնակավայրի եզրագծով, թիվ 5 սահմանակետով անցնում 448 մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, բնակավայրի եզրագծով, ձորակի ոլորաններով հատելով պետական նշանակության ճանապարհը, անցնում է 1447մ, հասնում բնակավայրի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնում 175մ, հասնում թիվ 8 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, թիվ 9-10 սահմանակետերով, դաշտային ճանապարհով անցնելով 770մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, այնուհետեւ կրկին թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 140մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 12 սահմանակետին, ապա դարձյալ թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ձորակով անցնում 288մ, հասնում բարձունքի գագաթին տեղադրված թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արեւմուտք, թիվ 14-15 սահմանակետերով անցնելով 988մ, հասնում ձորակի եւ դաշտային ճանապարհի հատման տեղում գտնվող Կայք, Սարալանջ գյուղական եւ Ապարան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ» - «Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5516.6մ է:

ԱՊԱՐԱՆ-ՎԱՐԴԵՆԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ» - «Ե»

Ապարան քաղաքային, Կայք եւ Վարդենիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը առվով թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ձորակով անցնելով 1155.42մ, հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թիվ 2-4 սահմանակետերով անցնելով հարավ-արեւմուտք ուղղությամբ 1047.09մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արեւմուտք անցնելով թիվ 6 սահմանակետով 419.91մ հասնում է թիվ 7 սահմանակետին, այնուհետեւ սահմանագիծը թեքվում է հյուսիս-արեւելք, անցնելով 463.41մ հասնում է թիվ 8 սահմանակետին, որը գտնվում է առվի ափին, որից հետո թեքվում է արեւմուտք, առվով անցնում 655.78մ, հասնում թիվ 9 սահմանակետին, այնուհետեւ սահմանագիծը թեքվում է հարավ -արեւմուտք, թիվ 10-21 սահմանակետերով անցնելով 494.62մ, հասնում թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արեւմուտք թիվ 23-25 սահմանակետերով անցնելով 3165.3մ, հասնում Մուլքի, Վարդենիս գյուղական եւ Ապարան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանկետին:

«Դ» - «Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը` 7401.5 մ է:

ԱՊԱՐԱՆ-ՆԻԳԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա» - «Ե»

Ապարան քաղաքային, Նիգավան եւ Միրաք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Քասախ գետի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, գետի հունով, թիվ 1-14 սահմանակետերով անցնում 1045.53մ, հասնում թիվ 15 սահմանակետին, ապա ձորակով թեքվում է դեպի արեւմուտք, թիվ 16-22 սահմանակետերով անցնում 388.88մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, այնուհետեւ հարավ-արեւմուտք, թիվ 24-30 սահմանակետերով անցնելով 1364,24մ, հատելով 2075.2 նիշ ունեցող բարձունքը, հասնում է թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ, լանջով, թիվ 31-33 սահմանակետերով անցնելով 472.47մ, հասնում է թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվելով դեպի արեւվմուտք, անցնելով 254,77մ հասնում է ձորի թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ձորով, թիվ 36-43 սահմանակետերով անցնում 324,75մ, հասնում թիվ 44 սահմանակետին, այդտեղից ջրբաժանով թեքվում է դեպի արեւմուտք, թիվ 45 սահմանակետով անցնում 349.63մ, հասնում 2227.3 նիշ ունեցող բարձունքի թիվ 46 սահմանակետին: Թիվ 46 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնելով 245.06մ, հասնում թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, 2250.7 նիշ ունեցող բլրի գագաթով, թիվ 48 սահմանակետով անցնելով 656,1մ, հասնում թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ -արեւմուտք, այնուհետեւ հյուսիս-արեւմուտք, հետո նորից հարավ- արեւմուտք եւ դարձյալ հյուսիս արեւմուտք, թիվ 50-51 սահմանակետերով անցնելով 595,63մ, հասնում թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք թիվ 55 սահմանակետով անցնելով 2945.09մ, հասնում թիվ 56 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արեւելք, անցնելով 983.79 մ, հասնում Ապարան քաղաքային, Նիգավան եւ Վարդենիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ա» - «Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը կազմում է 9626 մ:

Հոդված 3. Օրենքի բաղկացուցիչ մասը հանդիսացող 13.7, 13.13, 13.18, 14.36 եւ 14.52 հավելվածները շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ`


ՀԱՎԵԼՎԱԾ 13.7

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՎԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Արտավան գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարեւելյան մասում:

Համայնքը հյուսիսից եւ արեւելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Սարավան գյուղական համայնքին, արեւելքից «Բ»-«Գ» հատվածով` Սյունիքի մարզին, հարավ-արեւելքից «Գ»-«Դ» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հարավից եւ հարավ-արեւմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Գոմք գյուղական համայնքին, արեւմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Զառիթափ գյուղական համայնքին, հյուսիս-արեւմուտքից եւ հյուսիսից «Զ»-«Ա» հատվածով` Գնդեվազ գյուղական համայնքին:


ԱՐՏԱՎԱՆ-ՍԱՐԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Արտավան, Սարավան եւ Գնդեվազ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, հատելով միջպետական նշանակության ճանապարհը, թիվ 1 սահմանակետով անցնում է 298 մ, հասնում ճանապարհի եւ ձորի հատման կետում գտնվող թիվ 2 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արեւելք, ձորով, թիվ 3-8 սահմանակետերով անցնում 1469 մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, ապա հյուսիս-արեւելք, լանջի թիվ 10-11 սահմանակետերով անցնելով 624 մ, հասնում է ձորի եզրի թիվ 12 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի հարավ-արեւելք, ձորի թիվ 13-17 սահմանակետերով անցնում 960 մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, ջրբաժանի գագաթների թիվ 19-21 սահմանակետերով անցնում 1179 մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 22 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի հարավ-արեւելք, հատելով ձորակը, ջրբաժանի թիվ 23-30 սահմանակետերով անցնում է 4721 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, ջրբաժանով հատելով Սարավան գետի վտակը, վարելահողի եզրով, թիվ 32-38 սահմանակետերով անցնում է 2424 մ, հասնում ջրբաժանի թիվ 39 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արեւելք, լանջով անցնում 705 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, հատելով ձորակը, անցնում է 745 մ, հասնում թիվ 41 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ջրբաժանով անցնում 435 մ, հասնում թիվ 42 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի հարավ-արեւելք, հատելով ձորակը, ջրբաժանով, թիվ 43-44 սահմանակետերով անցնում է 1526 մ, հասնում Արտավան, Սարավան գյուղական համայնքների եւ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15084 մ է:

ԱՐՏԱՎԱՆ-ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

«Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի վարչական տարածքի սահմանների հետ:


ԱՐՏԱՎԱՆ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

«Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:


ԱՐՏԱՎԱՆ-ԳՈՄՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Արտավան, Գոմք եւ Զառիթափ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, ջրբաժանի գագաթների թիվ 1-3 սահմանակետերով անցնում 2247 մ եւ, հատելով Արտավան գնացող ճանապարհը, հասնում է ջրբաժանի թիվ 4 սահմանակետին, որտեղից անտառի եզրով անցնում է 362 մ, հասնում 2221 մ նիշով բարձունքի գագաթին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, ջրբաժանի թիվ 6-7 սահմանակետերով անցնում է 2465 մ, հասնում 2520 մ նիշ ունեցող սարի գագաթին գտնվող թիվ 8 սահմանակետին, ապա կրկին թեքվում է դեպի հարավ-արեւելք, նույն ջրբաժանի թիվ 9-11 սահմանակետերով անցնելով 1448 մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 506 մ, հասնում ջրհավաքի թիվ 13 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնում 353 մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, հատում ժայռը, անցնում 210 մ, հասնում ջրբաժանի թիվ 15 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, թիվ 16 սահմանակետով անցնում 874 մ, հասնում ջրհավաքի թիվ 17 սահմանակետին, ապա կտրուկ թեքվում է դեպի հարավ-արեւելք, ջրբաժանի գագաթների թիվ 18-19 սահմանակետերով անցնում 1904 մ, հասնում թիվ 20 սահմանակետին, այնուհետեւ կրկին թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնում 541 մ, հասնում ձորի եզրի թիվ 21 սահմանակետին, այնուհետեւ հատում է ձորը, թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 174 մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 22 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, հետո արեւելք, լանջերով հատելով գագաթներ եւ ձորակը, անցնում է 913 մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, լանջերով հատելով գագաթներ եւ ձորակներ, թիվ 24 սահմանակետով անցնում է 2167 մ, հասնում թիվ 25 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, հատում ձորակը եւ, անցնելով 237 մ, հասնում է բարձունքի գագաթի թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արեւելք, հատում գագաթը, անցնում 411 մ, հասնում ձորակի եզրի թիվ 27 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, ապա հարավ-արեւելք, լանջերով, թիվ 28 սահմանակետով անցնում 1446 մ, հասնում ձորի եզրին գտնվող Արտավան, Գոմք գյուղական համայնքների տարածքների եւ պետական սահմանի բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 16260 մ է:

ԱՐՏԱՎԱՆ-ԶԱՌԻԹԱՓ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Արտավան, Զառիթափ եւ Գնդեվազ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Սարավան գետի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 151 մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 189 մ, հասնում Արփա գետի վտակի ափին գտնվող թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ապա հարավ-արեւելք, վտակի ոլորանների թիվ 3-6 սահմանակետերով անցնում 495 մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, ապա շարունակվում է դեպի հարավ-արեւելք, ապա հարավ-արեւմուտք, Արփա գետի վտակի ոլորապտույտների թիվ 8-14 սահմանակետերով անցնում 950 մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, լանջով անցնում 203 մ, հասնում ջրբաժանի թիվ 16 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի հարավ-արեւելք, ջրբաժանով անցնում 525 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւմուտք, լանջով անցնում 636 մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 18 սահմանակետին, ապա կտրուկ թեքվում է դեպի հարավ-արեւելք, ջրբաժանի գագաթներով անցնում 921 մ, հասնում Արտավան, Զառիթափ եւ Գոմք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4070 մ է:

ԱՐՏԱՎԱՆ-ԳՆԴԵՎԱԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

Արտավան, Գնդեվազ եւ Սարավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արեւմուտք, ապա հարավ-արեւմուտք, Սարավան գետակի ոլորապտույտների թիվ 1-19 սահմանակետերով անցնում 2497,8մ, հասնում է գետակի ափին գտնվող Վայք, Սիսիան գնացող մայրուղու հատման թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է Սարավան գետով դեպի հարավ-արեւմուտք թիվ 21-23 սահմանակետերով անցնում 224,4մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը սարի ստորոտով թեքվում է դեպի արեւմուտք, ապա հարավ, բարձրանում հատում ջրբաժանը` անցնելով թիվ 25-26 սահմանակետերով 402,6մ, իջնում Արտավան գետակի ափին գտնվող թիվ 27 սահմանակետը: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը Արտավան գետակի հոսանքին հակառակ ուղղությամբ թեքվում է հարավ-արեւելք, ապա հարավ` ոլորապտույտով անցնելով թիվ 28-30 սահմանակետերով 496մ, հասնում Գնդեվազ, Արտավան եւ Զառիթափ համայնքների գետակի եզրին գտնվող տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3620,7մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 13.13
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՆԴԵՎԱԶ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Գնդեվազ գյուղական համայնքը գտնվում է մարզի արեւելյան մասում:

Համայնքը արեւելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Սյունիքի մարզին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Սարավան եւ «Գ»-«Դ» հատվածով` Արտավան գյուղական համայնքներին, հարավ-արեւմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Զառիթափ գյուղական համայնքին, արեւմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Արին գյուղական համայնքին, հյուսիսից «Զ»-«Ա» հատվածով` Ջերմուկ քաղաքային համայնքին:

ԳՆԴԵՎԱԶ-ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի վարչական սահմանների հետ:


ԳՆԴԵՎԱԶ-ՍԱՐԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Գնդեվազ, Սարավան գյուղական համայնքների տարածքների եւ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ապա արեւմուտք, ջրբաժանի գագաթների թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1546 մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 807 մ, հասնում 2391 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արեւմուտք, անցնում 284 մ, հասնում հաջորդ բլրի գագաթի թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արեւմուտք, ապա հյուսիս-արեւմուտք, ջրբաժանով հատելով ճանապարհը, թիվ 8-10 սահմանակետերով անցնում է 1882 մ, հասնում Սարավան գետակի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը նշված գետակով թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, գետակի թիվ 12-33 սահմանակետերով անցնում 2408 մ, հասնում թիվ 34 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արեւմուտք, անցնում 82 մ, հասնում 1683 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 35 սահմանակետին, այնուհետեւ ջրհավաքով շարունակվում է դեպի հյուսիս-արեւմուտք, թիվ 36-38 սահմանակետերով անցնում 1298 մ, հասնում թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ջրբաժանի թիվ 40-43 սահմանակետերով անցնելով 1596 մ, հասնում է բարձունքի գագաթի թիվ 44 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 545 մ, հասնում 1865 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 45 սահմանակետին: Թիվ 45 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-աեւմուտք, լանջով, թիվ 46 սահմանակետով անցնելով 1060 մ, հասնում է բլրի գագաթի թիվ 47 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 447 մ, հասնում բլրի գագաթի թիվ 48 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, հատելով ճանապարհը, վարելահողի եզրով անցնում է 614 մ, հասնում լանջի թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 431 մ, հասնում ջրհավաքի թիվ 50 սահմանակետին, այստեղից ձորակով թեքվում է դեպի հարավ, անցնում 403 մ, հասնում թիվ 51 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արեւմուտք, անցնում 631 մ, հասնում ժայռի եզրին գտնվող թիվ 52 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնում 484 մ, հասնում ջրհավաքի թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, թիվ 54 սահմանակետով անցնում 273 մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող Գնդեվազ, Սարավան եւ Արտավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 14791 մ է:

ԳՆԴԵՎԱԶ-ԱՐՏԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Գնդեվազ, Սարավան եւ Արտավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արեւմուտք, ապա հարավ-արեւմուտք, Սարավան գետակի ոլորապտույտների թիվ 1-19 սահմանակետերով անցնում 2497,8մ, հասնում է գետակի ափին գտնվող Վայք, Սիսիան գնացող մայրուղու հատման թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է Սարավան գետով դեպի հարավ-արեւմուտք թիվ 21-23 սահմանակետերով անցնում 224,4մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը սարի ստորոտով թեքվում է դեպի արեւմուտք, ապա հարավ, բարձրանում հատում ջրբաժանը` անցնելով թիվ 25-26 սահմանակետերով 402,6մ, իջնում Արտավան գետակի ափին գտնվող թիվ 27 սահմանակետը: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը Արտավան գետակի հոսանքին հակառակ ուղղությամբ թեքվում է հարավ-արեւելք, ապա հարավ` ոլորապտույտով անցնելով թիվ 28-30 սահմանակետերով 496մ, հասնում Գնդեվազ, Արտավան եւ Զառիթափ համայնքների գետակի եզրին գտնվող տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3620,7մ է:


ԳՆԴԵՎԱԶ-ԶԱՌԻԹԱՓ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Գնդեվազ, Արտավան եւ Զառիթափ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 257մ, հասնում լեռան լանջի թիվ 1 սահմանակետին, այնուհետեւ թեքվում դեպի հյուսիս-արեւմուտք, անցնում 323մ, հասնում ջրբաժանի թիվ 2 սահմանակետին, նույն ուղղությամբ իջնելով լանջն ի վար, թիվ 3 սահմանակետով թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, անցնում 436.7մ, հասնում լեռան ստորոտի թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս, անցնում 210.9մ, հասնում թիվ 5 սահմանակետին, որը գտնվում է Սարավան գետակի եւ Վայք-Սիսիան մայրուղու կամրջի վրա: Այստեղից սահմանագիծը թեքվում է արեւմուտք, մայրուղով անցնում 324.8մ, հասնում Արփա գետի եւ Վայք-Սիսիան մայրուղու կամրջի վրա գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը Արփա գետի հոսանքին հակառակ, թիվ 7 սահմանակետով անցնում է 253մ, հասնում թիվ 8 սահմանակետին, որը գտնվում է Սարավան գետակի եւ Արփա գետի խառնարանի մոտ: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, ապա հյուսիս-արեւելք, թիվ 9-16 սահմանակետերով անցնելով 1840մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արեւմուտք, անցնում 91մ, հասնում Գնդեվազ համայնք տանող հին ճանապարհի եզրին գտնվող թիվ 18 սահմանակետին, այնուհետեւ շարունակվում է այդ ճանապարհով դեպի հյուսիս-արեւելք, թիվ 19-20 սահմանակետերով անցնում 437մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 21 սահմանակետին: Թիվ 21սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւմուտք, անցնելով 1604.5մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 22 սահմանակետով 760.5մ, հասնում Գնդեվազ, Արին եւ Զառիթափ համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4934 մ է:


ԳՆԴԵՎԱԶ-ԱՐԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Գնդեվազ, Արին գյուղական եւ Ջերմուկ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ժայռի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 109 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 1 սահմանակետին, այնուհետեւ կրկին թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ապա արեւմուտք, ժայռերի եզրով, թիվ 2-3 սահմանակետերով անցնում 1234 մ, հասնում ժայռի կատարին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ապա հյուսիս-արեւմուտք, ժայռերի եզրի թիվ 5 սահմանակետով անցնելով 888 մ, հասնում է Արփա գետի ափին գտնվող թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արեւմուտք, Արփա գետի թիվ 7-26 սահմանակետերով անցնում 3376 մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւմուտք, հատում Ջերմուկ գնացող հանրապետական նշանակության ճանապարհը թիվ 28 սահմանակետով անցնում 331 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 245 մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 30 սահմանակետին, որտեղ հատում է ճանապարհը, թեքվում դեպի հյուսիս-արեւմուտք, հատելով դաշտային ճանապարհը, անցնում է 750 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 31 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 150 մ, հասնում բարձունքի գագաթի վրա գտնվող թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւմուտք, հատելով առուներ, անցնում է 519 մ, հասնում ձորակի եզրի բարձունքի գագաթին գտնվող թիվ 33 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, լանջով, թիվ 34 սահմանակետով անցնում 971 մ, հասնում թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, ապա հարավ, ջրբաժանի գագաթների թիվ 36 սահմանակետով անցնում 617 մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 37 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, հատելով ճանապարհը, ջրբաժանի թիվ 38 սահմանակետով անցնում է 923 մ, հասնում 1762 մ նիշ ունեցող բլրի գագաթի վրա գտնվող թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արեւմուտք, հատում ճանապարհը, ջրբաժանի թիվ 40 սահմանակետով անցնում 1006 մ, հասնում է վարելահողի եզրի թիվ 41 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արեւմուտք, ջրբաժանի թիվ 42-43 սահմանակետերով անցնում 1671 մ, հասնում է բլրի գագաթին գտնվող Գնդեվազ, Արին եւ Զառիթափ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12791 մ է:


ԳՆԴԵՎԱԶ-ՋԵՐՄՈՒԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

Գնդեվազ գյուղական, Ջերմուկ քաղաքային համայնքների եւ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 983 մ, հասնում ջրբաժանի թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արեւմուտք, անցնում 765 մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, այնուհետեւ նշված ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնում 99 մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 766 մ, հասնում Արփա գետի վտակի ափին գտնվող թիվ 4 սահմանակետին, ապա նշված վտակով թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, վտակի ոլորապտույտների թիվ 5-41 սահմանակետերով անցնելով 4172 մ, հասնում է թիվ 42 սահմանակետին: Թիվ 42 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւմուտք, վարելահողի եզրով, ջրբաժանի թիվ 43-44 սահմանակետերով անցնելով 1609 մ, հասնում է ջրբաժանի թիվ 45 սահմանակետին, այստեղից շարունակվում է դեպի հյուսիս-արեւմուտք, անցնում 684 մ, հասնում թիվ 46 սահմանակետին, ապա կրկին թեքվելով դեպի հյուսիս-արեւմուտք, կոյուղու մաքրման կայանի եզրագծով անցնում է 350 մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 486 մ, հասնում ջրհավաքի թիվ 48 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արեւմուտք, անցնում 495 մ, հասնում թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ժայռերի եզրագծով, թիվ 50-51 սահմանակետերով անցնելով 745 մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող Գնդեվազ, Արին գյուղական եւ Ջերմուկ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11152 մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 13.18
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Զառիթափ համայնքի տարածքը գտնվում է մարզի հարավ-արեւելյան մասում:

Համայնքը հյուսիս-արեւմուտքից եւ հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Արին գյուղական համայնքին, հյուսիսից «Բ»-«Գ» հատվածով` Գնդեւազ գյուղական համայնքին, արեւելքից «Գ»-«Դ» հատվածով` Արտավան գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Գոմք գյուղական համայնքին, հարավից «Ե»-«Զ» հատվածով` Մարտիրոս գյուղական համայնքին, արեւմուտքից «Զ»-«Է» հատվածով` Փոռ գյուղական համայնքին, «Է»-«Ը» հատվածով` Ազատեկ գյուղական համայնքին, «Ը»-«Ա» հատվածով` Վայք քաղաքային համայնքին:

Զառիթափ-Արին սահմանագիծը` «Ա»-«Բ»

Զառիթափ, Արին գյուղական եւ Վայք քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգույցային սահմանակետից, որը գտնվում է բարձունքի գագաթին սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, ջրբաժանի թիվ 1-2 սահմանակետերով անցնում 1790մ, հասնում 1832մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 3 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի արեւելք, հատում է Արփա գետի վտակը, անցնում 467մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, հատելով նույն վտակը, անցնում է 553մ եւ ջրբաժանով հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, հատելով ձորակը, ջրբաժանի թիվ 6-7 կետերով անցնում է 1589մ, հասնում ճանապարհի եզրի թիվ 8 սահմանակետին, որտեղ հատում է ճանապարհը, թեքվում դեպի արեւելք, անցնում 729մ, հասնում 1606մ նիշով բլրի գագաթի Արին, Զառիթափ եւ Գնդեւազ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգույցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5128 մ է:

Զառիթափ-Գնդեւազ սահմանագիծը` «Բ»-«Գ»

Զառիթափ, Գնդեւազ եւ Արին գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգույցային սահմանակետից, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 257մ, հասնում լեռան լանջի թիվ 1 սահմանակետին, այնուհետեւ թեքվում դեպի հյուսիս-արեւմուտք, անցնում 323մ, հասնում ջրբաժանի թիվ 2 սահմանակետին, նույն ուղղությամբ իջնելով լանջն ի վար, թիվ 3 սահմանակետով թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, անցնում 436.7մ, հասնում լեռան ստորոտի թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս, անցնում 210.9մ, հասնում թիվ 5 սահմանակետին, որը գտնվում է Սարավան գետակի եւ Վայք-Սիսիան մայրուղու կամրջի վրա: Այստեղից սահմանագիծը թեքվում է արեւմուտք, մայրուղով անցնում 324.8մ, հասնում Արփա գետի եւ Վայք-Սիսիան մայրուղու կամրջի վրա գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը Արփա գետի հոսանքին հակառակ, թիվ 7 սահմանակետով անցնում է 253մ, հասնում թիվ 8 սահմանակետին, որը գտնվում է Սարավան գետակի եւ Արփա գետի խառնարանի մոտ: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, ապա հյուսիս-արեւելք, թիվ 9-16 սահմանակետերով անցնելով 1840մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արեւմուտք, անցնում 91մ, հասնում Գնդեվազ համայնք տանող հին ճանապարհի եզրին գտնվող թիվ 18 սահմանակետին, այնուհետեւ շարունակվում է այդ ճանապարհով դեպի հյուսիս-արեւելք, թիվ 19-20 սահմանակետերով անցնում 437մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 21 սահմանակետին: Թիվ 21սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւմուտք, անցնելով 1604.5մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 22 սահմանակետով 760.5մ, հասնում Գնդեվազ, Արին եւ Զառիթափ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4934մ է:

Զառիթափ-Արտավան սահմանագիծը` «Գ»-«Դ»

Զառիթափ, Արտավան եւ Գնդեւազ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգույցային սահմանակետից սահմանագիծը շարունակվում է դեպի հարավ, նույն վտակի թիվ 1-7 սահմանակետերով անցնում 949մ, հասնում ձորակի եզրի թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, լանջով անցնում 203մ, հասնում ջրբաժանի թիվ 9 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի հարավ-արեւելք, ջրբաժանով անցնում 525մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւմուտք, լանջով անցնում 636մ, հասնում բարձունքի գագաթի թիվ 11 սահմանակետին, ապա կտրուկ թեքվում է դեպի հարավ-արեւելք, ջրբաժանի գագաթներով անցնում 921մ, հասնում Արտավան, Զառիթափ եւ Գոմք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգույցային սահմանակետին:

«Գ» - «Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը` 4070 մ է:

Զառիթափ-Գոմք սահմանագիծը` «Դ»-«Ե»

Զառիթափ, Գոմք եւ Արտավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգույցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ջրբաժանի թիվ 1-2 սահմանակետերով անցնում 1318մ, հասնում ջրբաժանի թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, հատելով դաշտային ճանապարհը, թիվ 4-6 սահմանակետերով անցնում է 1078մ, հասնում Գյաբուտ գետակի ափին գտնվող թիվ 7 սահմանակետին, ապա շարունակվում է դեպի հարավ-արեւմուտք, հատում դաշտային ճանապարհը եւ անցնելով 1240մ, հասնում է լանջի թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնում 399մ, հասնում 1736.1մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 9 սահմանակետին, որտեղից շարունակվում է դեպի հարավ-արեւելք, թիվ 10-11 սահմանակետերով անցնելով 1266մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնում 274մ, հասնում ձորակի եզրի թիվ 13 սահմանակետին, հատում է ձորակի, թեքվում դեպի հյուսիս-արեւելք, անցնում 182մ, հասնում լանջի թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, թիվ 15 սահմանակետով անցնում 688մ, հասնում թիվ 16 սահմանակետին, որտեղից կրկին թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնելով 451մ, հասնում է լանջի թիվ 17 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ, անցնում 685մ, հատելով Զառիթափ գնացող ճանապարհը, վարելահողի եզրով հասնում է բլրի գագաթի թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, լանջի թիվ 19-22 սահմանակետերով անցնելով 2548մ, հասնում է թիվ 23 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, թիվ 24 սահմանակետով անցնում 920մ, հասնում Զառիթափ, Գոմք եւ Մարտիրոս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգույցային սահմանակետին:

«Դ» - «Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը` 11049 մ է:

Զառիթափ-Մարտիրոս սահմանագիծը` «Ե»-«Զ»

Զառիթափ, Մարտիրոս եւ Փոռ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգույցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, ջրբաժանի թիվ 1-3 սահմանակետերով անցնելով 863մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արեւելք, հատելով Զառիթափ գնացող ճանապարհը եւ գետակը, ջրբաժանի թիվ 5-6 սահմանակետերով անցնում է 1271մ, հասնում բլրի գագաթի թիվ 7 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնում 230մ, հասնում թիվ 8 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, բնակավայրի եզրագծով` թիվ 9-10 սահմանակետերով անցնելով 483մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, ջրբաժանի թիվ 12-15 սահմանակետերով անցնելով 1316մ, հասնում է ջրբաժանի թիվ 16 սահմանակետին, որտեղից ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արեւելք, թիվ 17-21 սահմանակետերով անցնելով 867մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, որից հետո սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ջրբաժանի թիվ 23-24 սահմանակետերով անցնելով 716մ, հասնում 2222.6մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի արեւելք, թիվ 26 սահմանակետով անցնելով 693մ, հասնում ջրբաժանի թիվ 27 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արեւելք, ջրբաժանի թիվ 28 սահմանակետով անցնում 1610մ, հասնում է 2742.1մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 29 սահմանակետին, որից հետո նույն ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, անցնելով 643մ, հասնում է Մարտիրոս, Զառիթափ եւ Գոմք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգույցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը` 8690 մ է:

Զառիթափ-Փոռ սահմանագիծը` «Զ»-«Է»

Զառիթափ, Փոռ եւ Ազատեկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգույցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնում 114մ, հասնում ճանապարհի եզրի թիվ 1 սահմանակետին, որից հետո նշված ճանապարհի թիվ 2-16 սահմանակետերով անցնելով 2001մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի հարավ, անցնում 223մ, հասնում թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է դեպի հարավ, վարելահողի եզրով, ջրհավաքով` թիվ 19-25 սահմանակետերով անցնելով 2007մ, հասնում է թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնելով 378մ, հասնում է բլրի գագաթի թիվ 27 սահմանակետին, այնուհետեւ թեքվում դեպի հարավ, անցնում 290մ, հասնում թիվ 28 սահմանակետին, ապա հատելով ճանապարհը եւ վարելահողի եզրով անցնելով 337մ, հասնում է ջրբաժանի թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 540մ, եւ հատելով դաշտային ճանապարհը, հասնում է թիվ 30 սահմանակետին, որից հետո անցնում է 537մ, հասնում 1842մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 183մ, հասնում բլրի գագաթի թիվ 32 սահմանակետին, ապա անցնելով 908մ, հասնում է բլրի գագաթին գտնվող Զառիթափ, Փոռ եւ Մարտիրոս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգույցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը` 7511 մ է:

Զառիթափ-Ազատեկ սահմանագիծը` «Է»-«Ը»

Զառիթափ, Ազատեկ գյուղական եւ Վայք քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգույցային սահմանակետից սահմանագիծը Արփա գետով թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնելով 149մ, հասնում է Արփա գետի վտակի ջրախառնուրդի թիվ 1 սահմանակետին, ապա նշված վտակով թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, թիվ 2-3 սահմանակետերով անցնելով 542մ, հասնում է Զառիթափ, Ազատեկ եւ Փոռ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգույցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 690 մ է:

Զառիթափ-Վայք սահմանագիծը` «Ը»-«Ա»

Զառիթափ, Արին գյուղական եւ Վայք քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգույցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, թիվ 1-4 սահմանակետերով անցնելով 2202մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի արեւմուտք, անցնելով 125մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով 112մ, եւ հատելով ճանապարհը հասնում է Արփա գետի ափին գտնվող Զառիթափ, Ազատեկ գյուղական եւ Վայք քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգույցային սահմանակետին:

«Ը»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2439 մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 14.36
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՆԻԳԱՎԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Նիգավան գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Համայնքը «Ա-Բ» հատվածով` սահմանակից է Շենկանի գյուղական համայնքին, «Բ»- «Գ» հատվածով` Միրաք գյուղական համայնքին, արեւմուտքից «Ա»-«Է» հատվածով` Ապարան քաղաքային համայնքին, հարավ-արեւմուտքից «Դ»-«Ե» հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, հյուսիս-արեւմտքից «Ե»-«Ա» հատվածով` Ծաղկահովիտ գյուղական համայնքին:

ՆԻԳԱՎԱՆ - ՇԵՆԿԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա» - «Բ»

Նիգավան, Շենկանի եւ Ծաղկահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է բլրի գագաթին, սահմանագիծը թեքվում է դեպի արեւելք, անցնում 407.0մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որը գտնվում է Նիգավան – Ծաղկահովիտ դաշտային ճանապարհի եզրին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, անցնում 232.8մ, հասնում թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնում 240.1մ, հասնում թիվ 3 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի արեւելք, թիվ 4, 5 սահմանակետերով անցնելով 1082մ, հասնում բարձունքի վրա գտնվող` Նիգավան, Շենկանի եւ Միրաք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետն:

«Ա» - «Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1962.3 մ:

ՆԻԳԱՎԱՆ - ՄԻՐԱՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ» - «Գ»

Նիգավան, Շենկանի եւ Միրաք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, ապա հարավ-արեւելք, թիվ 1-5 սահմանակետերով անցնում 4970.0մ, հասնում Նիգավան, Միրաք գյուղական եւ Ապարան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ» - «Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4970.0 մ:

ՆԻԳԱՎԱՆ - ԱՊԱՐԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ» - «Դ»

Նիգավան, Միրաք գյուղական եւ Ապարան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Քասախ գետի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, գետի հունով, թիվ 1-14 սահմանակետերով անցնում 1045.53մ, հասնում թիվ 15 սահմանակետին, ապա ձորակով թեքվում է դեպի արեւմուտք, թիվ 16-22 սահմանակետերով անցնում 388.88մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, այնուհետեւ հարավ-արեւմուտք, թիվ 24-30 սահմանակետերով անցնելով 1364,24մ, հատելով 2075.2 նիշ ունեցող բարձունքը, հասնում է թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ, լանջով, թիվ 31-33 սահմանակետերով անցնելով 472.47մ, հասնում է թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվելով դեպի արեւվմուտք, անցնելով 254,77մ հասնում է ձորի թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ձորով, թիվ 36-43 սահմանակետերով անցնում 324,75մ, հասնում թիվ 44 սահմանակետին, այդտեղից ջրբաժանով թեքվում է դեպի արեւմուտք, թիվ 45 սահմանակետով անցնում 349.63մ, հասնում 2227.3 նիշ ունեցող բարձունքի թիվ 46 սահմանակետին: Թիվ 46 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնելով 245.06մ, հասնում թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, 2250.7 նիշ ունեցող բլրի գագաթով, թիվ 48 սահմանակետով անցնելով 656,1մ, հասնում թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ -արեւմուտք, այնուհետեւ հյուսիս-արեւմուտք, հետո նորից հարավ- արեւմուտք եւ դարձյալ հյուսիս արեւմուտք, թիվ 50-51 սահմանակետերով անցնելով 595,63մ, հասնում թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք թիվ 55 սահմանակետով անցնելով 2945.09մ, հասնում թիվ 56 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արեւելք, անցնելով 983.79 մ, հասնում Ապարան քաղաքային, Նիգավան եւ Վարդենիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ»-հանգուցային սահմանակետին:

«Գ» - «Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9626 մ:

ՆԻԳԱՎԱՆ-ՎԱՐԴԵՆԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

Նիգավան, Վարդենիս գյուղական եւ Ապարան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-րեւմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 1122մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող Նիգավան, Վարդենիս եւ Քուչակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1122մ է:

ՆԻԳԱՎԱՆ-ՔՈՒՉԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Նիգավան, Քուչակ եւ Վարդենիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է սարի գագաթին, սահմանագիծը թեքվում է հարավ-արեւմուտք, ձորով անցնում 806մ, հասնում ձորի եզրին գտնվող Նիգավան, Քուչակ եւ Ծաղկաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 806մ է:

ՆԻԳԱՎԱՆ-ԾԱՂԿԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

Նիգավան, Ծաղկաշեն եւ Քուչակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ձորի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի արեւմուտք, ապա հարավ, ձորի թիվ 1-16 սահմանակետերով անցնելով 1597մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, լանջով, թիվ 18 սահմանակետով անցնում 980մ, հասնում Նիգավան, Ծաղկաշեն եւ Ծաղկահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2577մ է:


ՆԻԳԱՎԱՆ-ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ա»

Նիգավան, Շենկանի եւ Ծաղկահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է բլրի գագաթին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ջրբաժանի գագաթների թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1910մ, հասնում Շիշթափա սարի գագաթին գտնվող թիվ 5 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, ջրբաժանով, թիվ 6 սահմանակետով անցնում 305մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, սարալանջերով եւ բարձունքների գագաթներով անցնում 3152մ, հասնում թիվ 8 սահմանակետին, այստեղից շարունակվում է դեպի հարավ-արեւմուտք, ջրբաժանի գագաթների թիվ 9-15 սահմանակետերով անցնում 2709մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, ապա հարավ, այնուհետեւ հարավ-արեւմուտք, ջրբաժանի գագաթների թիվ 17-18 սահմանակետերով անցնելով 1063 մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող թիվ 19 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արեւելք, ապա հարավ, բարձունքների գագաթների թիվ 20-23 սահմանակետերով անցնելով 1400մ, հասնում է թիվ 24 սահմանակետին, որը գտնվում է ժայռի եզրին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, ժայռի ստորոտով անցնող ձորի թիվ 25-33 սահմանակետերով անցնում է 594մ, հասնում թիվ 34 սահմանակետին, այստեղից շարունակվում է դեպի հարավ-արեւելք, լանջով անցնում 252մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող Նիգավան, Ծաղկահովիտ եւ Ծաղկաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11386մ է:

ՀԱՎԵԼՎԱԾ 14.52
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Վարդենիս գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարեւելյան մասում:

Համայնքը արեւելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Չքնաղ, «Բ»-«Գ» հատվածով` Թթուջուր գյուղական համայնքներին, «Գ»-«Դ» հատվածով` Եղիպատրուշ գյուղական համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Քուչակ գյուղական համայնքին, հյուսիսից «Ե»-«Զ» հատվածով` Նիգավան գյուղական, «Զ»-«Է» հատվածով` Ապարան քաղաքային եւ «Է»-«Ը» հատվածով` Կայք գյուղական համայնքներին, հյուսիս-արեւելքից «Ը»-«Ա» հատվածով` Սարալանջ գյուղական համայնքին:

ՎԱՐԴԵՆԻՍ - ՉՔՆԱՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

Չքնաղ, Վարդենիս եւ Սարալանջ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ձորի եւ ջրբաժանի հատման տեղում, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, բարձունքների գագաթների թիվ 1-11 սահմանակետերով անցնում 1276մ, հասնում թիվ 12 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, թիվ 13 սահմանակետով անցնում 341մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անտառի եզրով` թիվ 15-16 սահմանակետերով անցնում 2075մ, հասնում անտառի եզրի թիվ 17 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս, անտառի եզրով անցնում 942մ, հասնում անտառի եզրի թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւմուտք, անտառի եզրով, թիվ 19 սահմանակետով անցնում 487մ, հասնում անտառի եզրի թիվ 20 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի հարավ, անտառի եզրի ոլորանների թիվ 21-22 սահմանակետերով անցնում 601մ, հասնում անտառի եզրի թիվ 23 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արեւմուտք, թիվ 24-25 սահմանակետերով անցնում 323մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ձորակով` թիվ 27-28 սահմանակետերով անցնում 461մ, հասնում թիվ 29 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արեւմուտք, անցնում 627մ, հասնում է ձորակի եզրի թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, ձորակով անցնում 1057մ, հասնում թիվ 31 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ արեւմուտք, վարելահողերի միջնակով անցնում 190 մ, հասնում թիվ 32 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ- արեւելք, հատելով Ապարան-Չքնաղ միջհամայնքային ճանապարհը, անցնում է 115մ, հասնում թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արեւելք, վարելահողերի միջնակով` թիվ 34-36 սահմանակետերով անցնում 621մ, հասնում թիվ 37 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ապա հարավ-արեւելք, վարելահողերի միջնակով` թիվ 38-44 սահմանակետերով անցնելով 1714մ, հասնում է թիվ 45 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, հատելով գետակը, անցնում է 222մ, հասնում թիվ 46 սահմանակետին: Թիվ 46 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, ապա հարավ-արեւմուտք, հետո կրկին հարավ-արեւելք, թիվ 47-48 սահմանակետերով անցնում 441մ, հասնում Ապարանի ջրամբարի եզրին գտնվող Չքնաղ, Վարդենիս եւ Թթուջուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11493մ է:

ՎԱՐԴԵՆԻՍ - ԹԹՈՒՋՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Թթուջուր, Վարդենիս եւ Չքնաղ գյուղական, համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Ապարանի ջրամբարի եզրին, սահմանագիծը ջրամբարի կողքով թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 330մ, հասնում թիվ 2 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արեւելք, ջրամբարի եզրագծի թիվ 3-5 սահմանակետերով անցնում 1177մ, հասնում ջրամբարի եզրին գտնվող Թթուջուր, Վարդենիս եւ Եղիպատրուշ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1507մ է:

ՎԱՐԴԵՆԻՍ - ԵՂԻՊԱՏՐՈՒՇ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Եղիպատրուշ, Վարդենիս եւ Թթուջուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ջրամբարի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ջրամբարի միջով ուղիղ գծով անցնում 513մ, հասնում ջրամբարի մեջ գտնվող Եղիպատրուշ, Վարդենիս եւ Քուչակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 513մ է:

ՎԱՐԴԵՆԻՍ - ՔՈՒՉԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ» - «Ե»

Սարի գագաթին գտնվող Քուչակ, Վարդենիս եւ Նիգավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, ջրբաժանով, ձորակով, հետո կրկին ջրբաժանով անցնելով 5300մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, ձորակով անցնում 1848մ, հասնում թիվ 2 սահմանակետին, այնուհետեւ շարունակվում է դեպի հյուսիս-արեւելք, անցնում 421մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնում 260մ, հասնում թիվ 4 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, ջրբաժանի թիվ 5-6 սահմանակետերով անցնելով 956մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող թիվ 7 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի արեւելք, անցնում 329մ, հասնում թիվ 8 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, թիվ 9 սահմանակետով անցնում 622մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, հատելով Երեւան-Վանաձոր պետական նշանակության ճանապարհը, անցնում է 588մ, հասնում թիվ 11 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, անցնում է 133մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 12 սահմանակետին, հատում է առուն, շարունակվում դեպի հյուսիս-արեւելք, վարելահողերի միջնակով անցնում 979մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, վարելահողի եզրով` ուղիղ գծով, անցնում 797մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 14 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արեւելք, ձորակով անցնում է 193մ, հասնում թիվ 15 սահմանակետին, այստեղից դարձյալ թեքվում է դեպի հարավ-արեւելք, դաշտային ճանապարհով անցնում 422մ, հասնում թիվ 16 սահմանակետին, որը գտնվում է գետակի եզրին, այնուհետեւ գետակով, ապա դաշտային ճանապարհով հատելով Քուչակ-Ապարան միջհամայնքային նշանակության ճանապարհը, անցնում է 1910մ, հասնում ջրամբարի եզրի թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, ջրամբարի հյուսիս-արեւմտյան եզրագծով` թիվ 18-21 սահմանակետերով անցնելով 593մ, հասնում ջրի եզրի թիվ 22 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արեւմուտք, ջրամբարի եզրագծով` թիվ 23-25 սահմանակետերով անցնելով 656մ, հասնում է ջրի եզրի թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, ջրամբարի միջով, ուղիղ գծով անցնում 710մ, հասնում ջրամբարի մեջ գտնվող Քուչակ, Վարդենիս եւ Եղիպատրուշ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 16717մ է:

ՎԱՐԴԵՆԻՍ-ՆԻԳԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Վարդենիս, Նիգավան գյուղական եւ Ապարան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արեւմուտք, անցնում 71մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արեւմուտք, անցնում 554մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, բարձունքների գագաթներով հատելով ջրբաժանը, թիվ 3-6 սահմանակետերով անցնում է 3780մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող Վարդենիս, Նիգավան եւ Քուչակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4405մ է:

ՎԱՐԴԵՆԻՍ - ԱՊԱՐԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ» - «Է»

Ապարան քաղաքային, Կայք եւ Վարդենիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը առվով թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ձորակով անցնելով 1155.42մ, հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թիվ 2-4 սահմանակետերով անցնելով հարավ-արեւմուտք ուղղությամբ 1047.09մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արեւմուտք անցնելով թիվ 6 սահմանակետով 419.91մ հասնում է թիվ 7 սահմանակետին, այնուհետեւ սահմանագիծը թեքվում է հյուսիս-արեւելք, անցնելով 463.41մ հասնում է թիվ 8 սահմանակետին, որը գտնվում է առվի ափին, որից հետո թեքվում է արեւմուտք, առվով անցնում 655.78մ, հասնում թիվ 9 սահմանակետին, այնուհետեւ սահմանագիծը թեքվում է հարավ -արեւմուտք, թիվ 10-21 սահմանակետերով անցնելով 494.62մ, հասնում թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արեւմուտք թիվ 23-25 սահմանակետերով անցնելով 3165.3մ, հասնում Մուլքի, Վարդենիս գյուղական եւ Ապարան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանկետին:

«Զ» - «Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը` 7401.5 մ է:

ՎԱՐԴԵՆԻՍ - ԿԱՅՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

Վարդենիս, Կայք եւ Սարալանջ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անտառի եզրով անցնում 471մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արեւմուտք, անցնում 81մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, հետո հարավ-արեւմուտք, այնուհետեւ արեւմուտք եւ հյուսիս-արեւմուտք, անտառի եզրի ձորակով անցնում 2068մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, հատելով Վարդենիս-Կայք միջհամայնքային ճանապարհը, հարթավայրային տեղանքով, թիվ 4-9 սահմանակետերով անցնելով 2018մ, հասնում է թմբի վրա գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւմուտք, անցնում 229մ, հասնում թիվ 11 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 431մ, հասնում թիվ 12 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արեւմուտք, անցնում 192մ, հասնում թիվ 13 սահմանակետին, այնուհետեւ թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 351մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, անցնում 472մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին, որտեղ հատում է դաշտային ճանապարհը, շարունակվում դեպի հարավ-արեւմուտք, հատում Երեւան-Սպիտակ ճանապարհը, թիվ 16-19 սահմանակետերով անցնելով 1674մ, հասնում է ձորակի եզրին գտնվող թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արեւմուտք, ձորով անցնում 158մ, հասնում ձորակի եւ դաշտային ճանապարհի հատման տեղում գտնվող Վարդենիս, Կայք գյուղական եւ Ապարան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8147մ է:

ՎԱՐԴԵՆԻՍ-ՍԱՐԱԼԱՆՋ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա»

Վարդենիս, Սարալանջ եւ Չքնաղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ձորի եւ ջրբաժանի հատման տեղում, սահմանագիծը թեքվում է հարավ-արեւմուտք, ձորով` թիվ 1-15 սահմանակետերով անցնում 1623մ, հասնում թիվ 16 սահմանակետին, այստեղից սահմանագիծը կրկին թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, հատելով փոքրիկ ձորակներ, թիվ 17 սահմանակետով անցնում է 1459մ, հասնում Վարդենիս, Սարալանջ եւ Կայք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3083մ է:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով`

ՀՀ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարբեր կատեգորիաների հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու ծրագրի հայեցակարգին համապատասխան` համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը բաշխվել են դրանց սահմանակից գյուղական համայնքների միջեւ, քաղաքային համայնքների վարչական սահմաններում հողեր չեն ընդգրկվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքային համայնքում տարածված է անասնապահությունը, իսկ Ապարան քաղաքային համայնքը չունի անհրաժեշ արոտավայրեր, ուստի նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքային, Վարդենիս եւ Նիգավան գյուղական համայնքների վարչական սահմաններում եւ Ապարան համայնքին նախկինում երկարաժամկետ օգտագործման իրավունքով տրամադրված, Վարդենիս եւ Նիգավան գյուղական համայնքների վարչական սահմաններում ընդգրկված հողամասերն ընդգրկել Ապարան քաղաքային համայնքի վարչական սահմաններում: Այդ կապակցությամբ Վարդենիս եւ Նիգավան համայնքները տվել են իրենց համաձայնությունները` համապատասխանաբար 180.26 եւ 759.22հա հողամասերը Ապարան քաղաքային համայնքի վարչական սահմաններում ընդգրկելու համար:

Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել նաեւ ՀՀ Վայոց Ձորի մարզի Գնդեւազ, Զառիթափ եւ Արտավան գյուղական համայնքների վարչական սահմաններում, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ Զառիթափ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողերի մի մասը հանդիսանում է Գնդեւազ համայնքի բնակիչների սեփականությունը եւ սեփականաշնորհման օրվանից առ այսօր օգտագործվում է նրանց կողմից: Այդ կապակցությամբ Զառիթափ համայնքը տվել է իր համաձայնությունը 38.8 հա հողամասը Գնդեւազ համայնքի վարչական սահմաններում ընդգրկելու համար: